Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ստորագրահավաք է սկսվել Կարեն Պետրոսյանին ազատ արձակելու պահանջով

Ապրիլ 23,2018 10:19

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ մեծ թվով գյումրեցիներ, ստորագրահավաք սկսելով, պահանջում են ազատ արձակել երեկ Գյումրու  հանրահավաքից հետո ձերբակալված ցուցարար-դասախոս Կարեն Պետրոսյանին։ Նրան ևս ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելով ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Խուլիգանություն» կատարելը։

Գյումրեցի օգտատերերից մեկը կատակով նշել էր․ « Պարզվում է Թատերական հրապարակում լիքը խուլիգաններ կան, խաբար չենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30