Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Եվրամիությունը ժողովրդավարական իշխանության հետ ավելի արագ եւ ավելի որակով կաշխատի

Ապրիլ 24,2018 17:47

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է, որ ավելի ջանասիրաբար են աշխատելու ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, սա ինչ կտա մեր երկրի տնտեսությանը, ասաց. «Հանուն արդարության անկեղծ լինենք, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը արդեն նախկին իշխանությունների հաջողություններից մեկը կարելի է համարել:

Այո, արդեն նոր ձեւավորվող իշխանության հետ, Եվրամիությունը, որպես ավելի ժողովրդավարական իշխանություն, ավելի արագ եւ ավելի որակով կաշխատի: Նաեւ Եվրամիության անդամ երկրները, վերջին իրադարձություններից հետո, ավելի արագ տեմպերով կվավերացնեն համաձայնագիրը, որը կմտնի ուժի մեջ եւ այդ տեսանկյունից այդ փաստաթուղթը թեեւ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, այսինքն՝ փաստաթղթում ներառված չեն այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ քայլերով նպաստելու են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը կամ տնտեսական ներդրումների աճին, սակայն համագործակցության ֆորմալացումը արդեն ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում, Եվրամիության համար ավելի մեծ վստահություն կտա ավելի արագ եւ մեծ տեմպերով համագործակցելու Հայաստանի հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30