Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ալեք Մինասյանը, եւ ինչու՞ սպանեց 10 անձանց Կանադայում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 25,2018 00:10

Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տարբեր երկրների մի շարք լրատվամիջոցներ, ինչպես օրինակ անգլիական «Միռոր» պարբերականը, գրում են, որ «Մինասյանը սովորաբար հայկական ազգանուն է»։ Նույն թերթը ընդգծում է, որ այս գործողությունից մեկ օր անց «Եվրասիական այս երկիրը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը»։

Սակայն որեւէ փաստ չկա, որն ապացուցեր որեւէ առնչություն այս երկու իրադարձությունների միջեւ։

Մինասյանը ձերբակալվել է ոստիկաններից մեկի հետ լարված դիմակայությունից հետո։ Ոստիկանն արժանացել է գովասանքի՝ ձերբակալությունն առանց հրազենային կրակ արձակելու համար, երբ Մինասյանն ըստ երեւույթին եղել է զինված ու ոստիկանի ուղղությամբ պահել ինչ-որ մի առարկա, հավանաբար՝ ատրճանակ։ Սպանդն իրականացնողը բղավել է «սպանեք ինձ», սակայն՝ ենթարկվել գետնին պառկելու ոստիկանի հրամանին։

Մինասյանին ձերբակալել են առաջին ահազանգը ստացվելուց 26 րոպե անց։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30