Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի այդ մոտեցումը ճիշտ է. ռիսկ կա, որ ՀՀԿ-ի կազմակերպած ընտրություններում ԱԺ-ում կհայտնվեն նույն քաղաքական ուժերը». քաղաքագետ

Ապրիլ 26,2018 16:28

«Նիկոլ Փաշինյանի խոսքերը կմեկնաբանեմ հետեւյալ կերպ. նա դեմ է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպեն այս իշխանությունները, քանի որ մենք տեսել ենք այս իշխանությունների օրոք տեղի ունեցած նախորդ ընտրությունները: Հետեւաբար, Փաշինյանի այդ մոտեցումը ճիշտ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե՝ «Ձեր դիտարկմամբ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ հայտարարում է դրանց կայացման դեպքում բոյկոտի ենթարկելու մասին», ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա բնորոշմամբ. «Նիկոլ Փաշինյանը գուցե նկատի ունի այն, որ իշխանությունն առաջ կանցնի եւ կհայտարարի արտահերթ ընտրությունների մասին, առավել եւս, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան փլուզվել է: Գուցե լինի զարգացում, որ իշխանությունը գնա խորհրդարանն արձակելու ճանապարհով: Քանի որ ՀՀԿ-ն դեռ այս կամ այն չափով մեծ ներուժ է տնօրինում, կա ռիսկ, որ կգնան այդ ճանապարհով եւ նույն քաղաքական ուժերը՝ նույն սխեմայով, կհայտնվեն խորհրդարանում: Այդ դեպքում կստացվի, որ հեղափոխության արդյունքները կշրջվեն»:

Հարցին՝ «մի՞թե ժողովրդական աջակցությունը չի կարող չեզոքացնել ՀՀԿ-ի կողմից իր համար ցանկալի արդյունքի նպատակով խորհրդարանական ընտրությունների ելքի վրա ազդեցությունը», մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ընտրությունները պետք է նոր ընտրական օրենսգրքի համաձայն կազմակերպվեն՝ քարոզչական պայմանների լավագույն ապահովմամբ: «Իմ քայլը» շարժման ընթացքում հեռուստաընկերություններն ապացուցեցին, որ շարունակում են մնալ իշխանության խոսափողը: Նման տեղեկատվական դաշտում, երբ Ա1plus-ը եթեր չի վերադարձվել, երբ տեղեկատվական դաշտի կարգավորումները տրված չեն, պարզ չէ՞, որ ՀՀԿ-ի կամ Կարեն Կարապետյանի կազմակերպած ընտրությունները որեւէ մեկին պետք չեն»:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Նիկոլ Փաշինյանը հենց նշյալ հեռանկարից է խուսափում ու խոսում նման խաղի կանոններով իշխանության կազմակերպած ընտրությունները բոյկոտելու մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30