Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյանը մանրամասներ է պատմում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ

Ապրիլ 27,2018 09:06

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումը ձևական չէր։ Նախագահը ներկայացրեց իր միջնորդական առաքելության որոշ արդյունքները, մենք ներկայացրեցինք կոնկրետ առաջարկներ։

Անկեղծ հույս ունենք, որ հնարավոր է գտնել իրոք ճիշտ լուծում։ Մեր առաջարկները հետևյալ սկզբունքների վրա են կառուցված.

ա. չի կարող լինել ուժային լուծում,

բ. չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի,

գ. պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ,

դ. այս պահին առկա լուծման մի քանի տարբերակները պետք է հրապարակայնացնել հասարակության լայն շերտերի համար։

Հայաստանում շատ բան է փոխվել։ Պետք է մի բան հասկանալ՝ այլևս չկա վերադարձ հին բարքերին ու հին խաղի կանոններին։ Նոր սերունդը մերժեց հին վերնախավին։ Սա արժեքների, մտածելակերպի հակադրությունն է, որտեղ անպայման հաղթելու է առաջընթացը։

Հանդիպումից դուրս ենք եկել որոշակի հույսերով։ Ուզում եմ ընդգծել նախագահի՝ Արմեն Սարգսյանի, իրոք, անկեղծ ջանքերը՝  անելու իրենից կախված ամեն ինչ լուծում գտնելու համար։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30