Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկանդուխտ»-ն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի» դատաքննությունը հետաձգվեց երեք ամսով

Հունիս 04,2018 22:22

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ այսօր «Արմենուհի Ղազարյանն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դատական ատյանի միջոցով է պահանջում անվավեր ճանաչել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը եւ վերջինիս կանոնադրությունը, քանի որ, ըստ նրա, ՀՎԿ հիմնադիր կուսակցությունները, այդ թվում՝ իրենը, ընդգրկված չեն հիմնադիրների շարքում(Արմենուհի Ղազարյանի խոսքով՝ դեռեւս 2016 փետրվարին կայացավ «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարը, սակայն հետագայում կառույցը Պետռեգիստրում գրանցվել է ոչ թե որպես միավորում, այլ կուսակցություն):

Այսօրվա նիստում Արմենուհի Ղազարյանը միջնորդեց, որպեսզի իր հայցադիմումին որպես երրորդ անձ ներգրավվի ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունը, քանի որ այն միացել է իր հայցադիմումին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Այս նիստում էր պատասխանող կողմից՝ ՀՎԿ-ից ներկայացուցիչ չէր եկել:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերին: Դատարանն այս որոշումը պատճառաբանեց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՎԿ-ի մամուլի պատասխանատուն ժամանակին մեզ հետ զրույցում պատասխանել էր Արմենուհի Ղազարյանի մեղադրանքներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930