Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀԿ-ն հավանություն տա կառավարության ծրագրին, դա կլինի համաձայնություն`արտահերթ ընտրությունների. Գեւորգ Կոստանյան

Հունիս 06,2018 14:18

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կառավարության ծրագիրը իրավական առումով «նպատակների հուշագիր» է համարում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ ծրագրում ինքը իրագործման մեթոդաբանություն եւ գործողություն չի տեսել:

«Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ, պայմանագիր է կառավարության եւ ժողովրդի միջև: Այսինքն, կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետեւյալում է՝ կառավարությունը խորհրդարանին, հետեւաբար, նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանն իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Ըստ նրա, եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա ՀՀԿ խմբակցության կողմից, դա կդիտարկվի նաեւ որպես արտահերթ ընտրությունների ծրագրին հավանության արժանացում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930