Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում նորից  չստացվեց

Հոկտեմբեր 06,1995 16:41

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստին սպասում էին անհամբերությամբ։ Փաստաբան Չերքեզյանի հիվանդությունը ընդհատեց գործի քննությունը վճռական փուլում՝ ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանը խոստովանեց, որ Արմենակ Զաքարյանի ցուցումով հետեւում էր Աշոտ Ներսիսյանին («Քերոբ» օպերացիա) եւ այդ մասին զեկույցներ էր գրում, որտեղ Աշոտի անվան փոխարեն օգտագործում էր «02» ծածկագիրը, իսկ իր ստորագրության փոխարեն՝ «3102»։

Այդ խոստովանությունը, ինչպես նաեւ ամբաստանյալ Ալավերդյանի լրացրած հարցաթերթիկները, որոնք նախնական քննության արդյունքների համաձայն, «Դրո» կազմակերպության անձնական թերթիկներ են, լուրջ խաղաթղթեր տվեցին մեղադրող կողմին եւ հիմնովին խարխլեցին դատապաշտպանների պնդումը, թե գործը «սարքած է»։

Սպասվում էր, որ ստեղծված իրավիճակում պաշտպանությունը կօգտագործի ընդմիջումը նոր մոտեցումներ մշակելու եւ ռեվանշ վերցնելու համար։ Սակայն երեկվա նիստին պաշտպանությունը, փաստորեն, ձեռնպահ մնաց Սիմոնյանի ցուցմունքների քննարկումից։

Փաստաբանների ողջ ուշադրությունը կենտրոնացած էր նախնական քննության վարման անճշտությունների եւ Սիմոնյանի հայտարարության վրա, ըստ որի՝ նրա վրա ճնշում է գործադրվել:.

Դատավոր Մանուկյանի այն հարցին, թե ով է հրահանգել զեկույցներում նշել ոչ թե անուններ, այլ ծածկագրեր, ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: Դատավորը ընթերցեց նաեւ Է. Սիմոնյանի հարցաքննությունների արձանագրությունները, որոնք հակասում էին դատարանում տրված նրա ցուցմունքներին։ Սակայն այդ խնդրի քննարկումը չստացվեց։ Փաստաբանները հայտարարեցին, որ ընթերցված երեք արձանագրություններից երկուսը պիտանի չեն դատարանում օգտագործելու համար, քանի որ հարցաքննություններն անց են կացվել օրենքի պահանջների լուրջ խախտումներով։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031