Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ» ՇԱՐՔԻՑ

Հուլիս 29,1998 00:00
terter

Ըստ որոշ տեղեկությունների, վերջերս Հայաստան է ժամանել եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներ է ունեցել Հայաստանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։ Խոսակցությունների բովանդակության եւ թեմաների մասին դեռեւս որեւէ մանրամասն հայտնի չէ։

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սոցապ նախարարության առաջին հարկում գտնվող ճաշարանը վերանորոգվում է։ Ճաշարանի տեղում վերանորոգումից հետո կգործի սոցիալական գրականության գրադարան։ Այս փաստը գալիս է ապացուցելու, որ հոգեւոր սնունդն ավելի հեշտ է ձեռք բերվում, քան սննդի մյուս տեսակները։ Գրադարանի շահագործումով սոցապ նախարարությանը ոգու սով չի սպառնա։ Հիշյալ առիթով նախարարության աստիճաններից եւ միջանցքներից հավաքվել են ուղեգորգերը։

ԻԳԻԹՅԱՆԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ Է

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով «Առավոտի» հարցին, թե ստո՞ւյգ են, արդյոք, Խոսրով Հարությունյանի՝ իրենից հրաժարական պահանջելու լուրերը եւ որո՞նք են դրա պատճառները՝ հայտնեց, թե չի կարող դրանք մեկնաբանել։ Նա նաեւ զարմանք հայտնեց լուրի՝ թերթում հայտնվելու կապակցությամբ, այդպես էլ չհստակեցնելով՝ լո՞ւրն է սխալ, թե՞ կա այլ շարժառիթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031