Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնություն» դաշինքի ճակատագիրը

Ապրիլ 13,1999 00:00
gushak

Ըստ աստղագուշակ Զառա Մալոյանի

ՀՀԿ-ՀԺԿ միավորումն ու «Միասնություն» դաշինքի ծնունդը այն դեպքն է, որը քննարկվում է քաղաքական բոլոր շրջանակներում։ Կանխատեսումներ էլ են արվում՝ դաշինքը երկար չի դիմանա, կլուծարվի։ Կամ՝ ասենք, հայ ժողովրդի միակ փրկությունը սույն դաշինքն է։ Իմանալով բոլորի տեսակետը, հետաքրքիր են նաեւ աստղագուշակ- մասնագետի պրպտումները երկնքում եւ ըստ այդմ՝ նրա եզրակացությունները։

Դաշինքի մասին հրապարակման պահին Արեւելքում բարձրանում է Առյուծը, այսինքն՝ նորածին դաշինքի խորհրդանիշը առյուծն է։ Արեւը, որ Առյուծի նշանի «կառավարիչն» է, գտնվում է Խոյի համաստեղությունում եւ միանում է Յուպիտեր մոլորակի հետ։ Սա նշանակում է, որ նորածին դաշինքը երկակի բնույթ ունի։ Երկու մոլորակներն էլ գտնվում են ընտրությունները խորհրդանշող IX տանը։ Դաշինքը հաղթանակի եւ իշխանության է ձգտում։ Դաշինքը լավ հնարավորություններ ունի եւ հաջողակ կարող է մասնակցել ընտրություններին։ Սակայն հետագա զարգացումներում ամենաբարձր դիրքում Սատուրնն է. մի հանգամանք, որն արգելակում է մեծ կարիերայի հնարավորությունը։ Հորոսկոպը ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ ապրիլի 24-25-ին կկատարվի անհասկանալի, տարօրինակ իրադարձություն։ Այն կապված կլինի կամ նյութական խնդրի հետ, կամ ինչ-որ մի փոփոխություն կլինի դաշինքի ներսում։ Բացի սա՝ Վեներան գնում է միանալու «Աղետների կետին»։ Մոտավորապես ստեղծումից 3,5 ամիս հետո, հուլիսի կեսին դաշինքի հետ կկատարվի ինչ-որ աղետալի իրադարձություն, որը կարող է դաշինքի վերջը լինել։ Դրա պատճառները այդպես էլ մինչեւ վերջ չեն պարզվի, քանի որ հուլիսի կեսերին կսկսվի XII տունը, որը խորհրդանշում է գաղտնի թշնամիներ եւ խորհրդավորություն։ Եթե խոսքը ոչ թե դաշինքի, այլ մարդու մասին լիներ, կասեի, որ մարդը կհիվանդանա ու այդ հիվանդությունը հավանաբար կլինի վերջինը։

Սակայն եթե դաշինքն անցնի այդ դժվար փուլը, օգոստոսին նա լավ վիճակ կունենա եւ կկարողանա հաստատել իրեն։ Սա շատ կարեւոր է, քանի որ սեպտեմբերի վերջին նորից բախում է սպասվում եւ նոր կրիզիս, ու համարյա նույն պատճառներով՝ նորից գաղտնի թշնամիներ ու ինֆորմացիա։ Այս փուլում կարեւոր է լրագրողների հետ քիչ շփումը, ինֆորմացիայի գաղտնիությունը, հակառակ դեպքում հոկտեմբերի վերջին սա կարող է բերել դաշինքի վախճանի։ Եվս մեկ հանգամանք՝ նորածին դաշինքի հակառակորդն ուժեղ է, գործում է անսպասելի եւ նրա հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվում։ Անգամ լավ համագործակցում է։ Սակայն վտանգը բացահայտ հակառակորդներից չէ, այլ իր իսկ ներսում թաքնված թշնամիներից։

Դաշինքը բավականին հաջող կմասնակցի ընտրություններին։ Եվ եթե հաղթահարի մայիսը, հուլիսը եւ սեպտեմբեր-հոկտեմբերը, ապա նրա ապագան բավական լուսավոր է։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930