Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՔ Է ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ»

Հունվար 18,2001 00:00
bnakaran

Քաղաքապետարանի որոշմամբ, Կենտրոն համայնքի թաղապետարանը երեկ Կոնդի թաղամասի 26 ընտանիքների միջեւ բաժանեց երկու հատ երեք սենյականոց բնակարան։ Վիճակահանությամբ բնակարանները բաժին հասան Կոնդ թաղամասի 83 եւ 18 բնակարանների բնակիչներ Արա Ավետիսյանին եւ Անահիտ Սարիբեկյանին։ Երկուսն էլ, ինչպես պարզվեց, շատ կարիքավոր ընտանիքներ էին։ Արա Ավետիսյանի ընտանիքը բաղկացած է 5 հոգուց։ «Ես վարձով եմ ապրում, շատ վատ պայմաններում, աշխատում եմ թիվ 184 դպրոցում՝ որպես գիշերային պահակ»,- ասաց Ա. Ավետիսյանը։

Անահիտ Սարիբեկյանի ընտանիքը եւս կարիքավոր է։ «Ունեմ երկու տղա, մեկ աղջիկ, անաշխատանք եմ եւ վատ պայմաններում»։ Թե ինչ կլինի մյուս կոնդեցիների բնակարանների հարցը, Կենտրոն թաղապետարանի բնակարանների եւ կոմունալ բաժնի պետ Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Հուսով ենք, որ տարվա ընթացքում բյուջե կստեղծվի եւ այդ հարցը լուծում կստանա։ Պետությունը պարտք է այդ մարդկանց եւ, նրանց բոլորին էլ ժամանակի ընթացքում պետք է ապահովի։ Մնացած բնակիչների հարցը կառավարությունը քննարկել է եւ, հնարավոր է, որ փոխհատուցման կարգով նրանց ֆինանսական օգնություն ցուցաբերի»։

Այն հարցին, թե արդյոք կառավարությունը չի՞ կայացրել որոշում, ըստ որի, բնակարան ստանալու առաջնահերթություն տրվի ավելի չքավոր ընտանիքներին եւ ծանր պայմաններում ապրողներին, պրն Հայոցյանը պատասխանեց, որ նման որոշում ընդհանրապես չի եղել։ Ըստ նրա, ճիշտը վիճակահանության տարբերակն է, որովհետեւ բոլոր կոնդեցիներն էլ հավասար պայմաններում են ապրում, եւ պետությունը բոլորին հավասարապես պարտք է։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031