Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» ստացել է «Հովթել» ԱԱ կոոպերատիվ խանութի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի նամակ-բողոքը, ուր շարա

Փետրվար 13,2001 00:00

Հերքում՝ հերքմանը «Առավոտը» ստացել է «Հովթել» ԱԱ կոոպերատիվ խանութի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի նամակ-բողոքը, ուր շարադրված է. «Ձեր թերթի 2000թ. դեկտեմբերի 28-ի համարում տպագրված «Առաջին տիկինն ունի իմիջմեյքերի կարիք» (լրագրող Սամվել Դանիելյան) հոդվածը չի համապատասխանում իրականությանը։ Խանսանամյան Գագիկը աշխատել է «Լիոնելլո», այժմ «Հովթել» խանութում միայն 1997թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 1998թ. դեկտեմբերի 25-ը, որպես վաճառող եւ հեռացվել է աշխատանքից գողության պատճառով։ Ամբողջ տպագրված հոդվածում չկա մեկ բառ կամ նախադասություն, որը կհամապատասխաներ իրականությանը։ Խնդրում եմ իմ անունից տպագրել հերքում եւ ներողություն խնդրել ընթերցողից նման տգեղ, ոչ մասնագիտական եւ անբարոյական հոդված տպագրելու համար»։ Հանդիպեցի «Հովթելի» տնօրեն Հ. Հովհաննիսյանին։ Ներկայացնեմ հանդիպումից ընդամենը մի դիպված, այն է՝ «Դու ժամանակ ունե՞ս, մնա ստեղ, ես գնամ տնից պեչատը բերեմ, ձեւակերպեմ դրան գործակատար…»։ Կարծում եմ, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Օրաթերթում նյութը օդից չի վերցվում, գրվում է միայն բավարար ու համոզիչ հիմքերի (փաստաթղթերի) հիման վրա։ Հոդվածում կարդում ենք. «Խանութում իմ ու վաճառողի կարգավիճակը համարյա նույնն էր։ Առաջարկում էի գնորդին այս կամ այն մոդելը, իսկ վաճառողը առաջ ընկնելով՝ «սաղացնում» էր կամ «ես ավելի շատ հանդիպում էի պետական այրերի սիրուհիներին, ավելի քիչ՝ կանանց»։ Մեր հանդիպման ժամանակ տեղեկացա, որ Ձեզ զայրացրել է «սիրուհիներ» բառը։ Որպես խանութի տնօրեն, Ձեր մտահոգությունը միանգամայն պարզ է ու հասկանալի՝ կարծում եք՝ կկորցնեք գնորդների մի մասին։ Ինչ վերաբերում է գողությանը՝ դա իրավապահ մարմինների գործն է: Այն, որ Գ. Խանսանամյանը աշխատել է խանութում որպես ոճաբան, հաստատում է Ձեր կողմից N 1մ-52/a գործուղման վկայականը՝ տրված Գագիկ Խանսանամյանին՝ մարքեթինգի գծով կոնսուլտանտին, «ԺՐցՋոՈ վՈՐՏՊՏՉ» արտադրական կոոպերատիվի «Մարկո Լիոնելլո» խանութի ոճաբանին՝ Մոսկվա գործուղելու համար։ Մեր ձեռքի տակ է պրն Խանսանամյանի հրավերը 2000թ. հուլիսի 15-28-ը՝ Իտալիա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ Լուչիա Վեթրանոյի կողմից։ Կան սերտիֆիկատներ՝ ստացված անգլիական «KNOW HOW» հիմնադրամից եւ «Էնթերպլան ինտերնեշնըլ» կազմակերպությունից, Ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Գուֆման Լլոյդի ստորագրությամբ (ի դեպ, վերջիններս տեղ էին գտել հոդվածում)։ Հիշեցնեմ, որ դուք հովանավորում էիք «Վիվա Իտալիա» հաղորդաշարը՝ «Արձագանք» ռադիոկայանում եւ հաղորդումներից մեկում ներկայացվել է Ձեր խանութի ոճաբան Գ. Խանսանամյանը։ Վերջինս այսօր պնդում է՝ «Ես իմ կենսագրությունից հանել որեւէ հատված կամ շրջան՝ չեմ պատրաստվում։ Այո, աշխատել եմ «Մարկո Լիոնելլո» խանութում որպես ոճաբան, թեպետ հրաման չեմ տեսել, ինչպես եւ չեմ տեսել որեւէ ցուցակ, որտեղ նշվեր աշխատավարձի չափը եւ վերջինից պահվող հարկը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել