Լրահոս
Օրվա լրահոսը

Կապրեր, թերեւս, Կոմիտասի 1/3 հասցեում բնակվող միայնակ թոշակառու, 65-ամյա Գեղեցիկ Արսենյանը, եթե սոցա

Փետրվար 22,2001 00:00

Չմեռնես՝ մինչեւ հերթդ հասնի Կապրեր, թերեւս, Կոմիտասի 1/3 հասցեում բնակվող միայնակ թոշակառու, 65-ամյա Գեղեցիկ Արսենյանը, եթե սոցապահովության նախարարությունը փոքր-ինչ մեղմեր իր վարչարարական «օրինական սկզբունքները»։ Դե, այստեղ «օրենքի տառին համապատասխան» են աշխատում ու Կոմիտասի փողոցի վրա գտնվող, քարուքանդ հյուղակում բնակվող Գեղեցիկ Արսենյանին չէին կարող «հերթից դուրս տեղավորել ծերանոցում»։ Զառամյալ կինը, որ ոչ որդի ուներ, ոչ էլ ազգական՝ չպիտի մեռներ, մեծ կամքի ուժ պիտի դրսեւորեր ու դիմանար, մինչեւ ծերանոցում տեղավորվելու համար «իր հերթը հասներ»։ Ծերանոցում տեղավորվելն էր, թերեւս, լինելու ծարության եւ մենության ճիրաններում գտնվող Գեղեցիկ Արսենյանի փրկության միակ միջոցը: Իսկ սոցապահովության նախարարությունը վարչություն ունի, որ կոչվում է «Ծերերի, հաշմանդամների եւ վետերանների հիմնահարցերի վարչություն» (տրամաբանորեն անմիջապես հարց է առաջանում, թե որո՞նք են այդ հիմնահարցերը)։ Հենց այս վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանին է բազմաթիվ անգամներ դիմել Գ. Արսենյանի հարեւանուհին՝ Հասմիկ Գեւորգյանը (մասնագիտությամբ՝ լրագրող), խնդրելով աջակցել անօգնական կնոջը, տեղավորել ծերանոցում, պնդելով, որ հակառակ դեպքում նա ցրտից, սովից ու քաղցից կմահանա։ Շուրջ 5-6 ամիս Հ. Գեւորգյանը հետեւողականորեն խնդրել է ընթացք տալ դիմումներին, սակայն՝ ապարդյուն. յուրաքանչյուր անգամ դիմումները որեւէ պատրվակով մերժվել են: Հիմնական պատճառը՝ ծերանոցներում տեղ չկա։ Ծերանոցի հերթին, սակայն, որեւէ հարազատ չունեցող Գ. Արսենյանը չհասավ, այնինչ ծերանոցներում բազմաթիվ են ծերերը, որոնք հարազատ զավակներ ունեն։ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել