Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԵՐԹ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2001

Ապրիլ 17,2001 00:00

ԲԱՐԻ ԵՐԹ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2001 Հարգարժան ֆուտբոլիստներ, ակումբների ղեկավարներ, սիրելի ֆուտբոլասերներ. ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան ողջունում է հանրապետության բարձրագույն խմբի հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման առթիվ։ Ասպարեզ են դուրս գալիս մեր բոլոր ուժեղագույն թիմերն ու ֆուտբոլիստները։ Մասնակիցների գրեթե կեսն իրենց ներուժով, ըստ էության, կհավակնեն չեմպիոնի կոչմանը։ Դա ենթադրում է աննախադեպ լարված ու անհաշտ պայքար, որն, ինչ խոսք, դիտարժան կդարձնի առաջնությունը։ Ուրախալի է, որ մեր ակումբներից շատերն արդեն հուսալի հովանավորներ ունեն։ Դա հաջողության գլխավոր նախապայմաններից մեկն է։ Այս տարի էլ Հայաստանը եվրոպական ակումբային մրցաշարերում ներկայացնելու է 4 թիմ, որոնցից 3-ն արդեն հայտնի են՝ «Արաքսը», «Արարատը», «Շիրակը»։ Նման իրավունք կստանա նաեւ երկրի գավաթակիրը, որն ավանդաբար հայտնի կդառնա մայիսի 27-ին։ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, որպես առաջնության կազմակերպիչ, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մրցաշարն անցնի նորմալ հունով։ Հուսով ենք, իրենց բարձրության վրա կլինեն մրցավարները, տեսուչները, ակումբների ղեկավարները, մարզիչները, ֆուտբոլիստները, բոլոր պատասխանատու անձինք, եւ ամեն ինչ կընթանա «Ազնիվ խաղի» սկզբունքներին համահունչ։ Կոչ ենք անում հարգալից լինել իրար նկատմաբ։ Թող հաջողությունն ուղեկցի ուժեղներին։ Մենք շնորհավորում ենք նոր առաջնության մեկնարկի առթիվ։ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել