Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել We

Սեպտեմբեր 05,2001 00:00

ԳՈՎԱԶԴԻՐ WEST-Ը Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել West Zone շոու ծրագիրը։ Ավտոբուսները առավոտյան Երեւանի կոնսերվատորիայի մոտից բազմաթիվ հյուրերին տեղափոխեցին «Ֆլամինգո» լողափ։ Հյուրերի թիվը կազմեց մոտ յոթ հարյուր հոգի, որոնք միջոցառման մասին տեղեկացել էին հեռուստառադիոգովազդներից։ West-ը խորհրդանշող գեղեցիկ համազգեստներով աղջիկները ամբողջ օրը պտտվում էին լողափով եւ բաժանում West Full Flavor եւ West Lights ծխախոտներ կամ էլ՝ փոխանակում այլ արտադրության ծխախոտի տուփերի հետ։ Հանգստացողների մեծ մասը սիրով համաձայնում էր փոխանակել։ Հրավիրվածներն ամռան շոգին վայելում էին իրենց հանգիստը՝ օգտվելով «Ֆլամինգոյի» տրամադրած հաճույքներից։ Երիտասարդությունը մասնակցում էր West-ի կազմակերպած մրցույթներին։ Բոլոր հաղթողներին եւ մասնակիցներին բաժանվում էին նվերներ West-ից։ Իսկ երեկոյան բոլորին հրավիրեցին համերգի, որին մասնակցում էին Անդրեն, Վարդուհի Վարդանյանը, Լիանան, Զառա Բաբայանը, Ալլա Լեւոնյանը, ՈՒՀԱ-ի թիմը, Հայկոն եւ Մկոն։ Համերգային ծրագիրն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ հետաքրքրաշարժ մրցույթներ, որոնցից հետո West ֆիրման բաժանեց բազմաթիվ մրցանակներ՝ գլխարկներ, ժամացույցներ, բաճկոններ, մոխրամաններ, կրակայրիչներ, ծխախոտ, պայուսակներ։ Կազմակերպվեցին մի քանի տարբեր բնույթի մրցույթներ։ Առաջինի ժամանակ մի քանի հոգու աչքերը կապեցին եւ երեք տեսակի ծխախոտ առաջարկեցին։ Բոլոր երեքն էլ միանգամից ճանաչեցին առաջարկվածներից West-ը։ Այն հարցին, թե ինչպես կարողացան ճանաչել, երեքն էլ պատասխանեցին՝ բարձր որակից եւ հագեցնող համից։ Երկրորդ մրցույթում հարկավոր էր West ծխախոտի տուփին նկարված խորհրդանիշը մտաբերել եւ նկարել գրատախտակին։ Եվ, ի զարմանս բոլորի, մրցույթը շահեց մի երիտասարդ աղջիկ։ Բոլորին զվարճացրեց երկու տղաների մրցույթը, որոնք արագ ջանում էին տուփերի մեջ տեղավորել West ծխախոտի թափված գլանակները։ Վերջին եւ ամենազվարճալի մրցույթը կոչվում էր «Գովազդիր «West»-ը»։ Հարկավոր էր գովազդել ծխախոտը, ինչպես դա կարվեր, օրինակ, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Մասնակիցները բազմաթիվ էին։ Երկու երիտասարդ աղջիկ եւ մի տղա հաջողությամբ կատարեցին առաջադրանքը։ Հաճելի էր, որ երիտասարդները առանց նախապես պատրաստվելու այդպես վառ եւ յուրօրինակ մասնակցեցին մրցույթին։ Համերգային ծրագրին հաջորդեց West Zone disco party ուրախ դիսկոտեկը, որին մասնակցեցին բոլորն անխտիր՝ անկախ տարիքից։ Օրն ավարտվեց ուրախ տրամադրությամբ։ Բազմաթիվ հյուրերը West Zone-ից հեռանում էին նվերներով եւ լավ տպավորությամբ։ West Zone ավտոբուսները հյուրերին տեղափոխեցին Երեւան։ Համոզված ենք, որ West-ին նվիրված այս գեղեցիկ օրը պատճառ հանդիսացավ բազմաթիվ երիտասարդների ծանոթության եւ ընկերանալուն։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել