Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարժական հավաքների մասնակիցների համար կառուցվում է պլանային մեծ ավան»․ Սուրեն Պապիկյան

Հոկտեմբեր 28,2026 16:52 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է պլանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների նախնական պատրաստվածությունը կազմակերպելը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ այս հարցում աջակցել է Եվրամիությունը՝ խաղաղության գործիքի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելով։

«Մարդկանց ցանկությունն ավելի շատ այն է,որ իրենց հետագա կրթության, աշխատանքի բերումով ստացած գիտելիքների փորձառության հիման վրա բանակում օգտագործեն իրենց կարողությունները։ Մենք այդ ուղղությամբ ենք ավելի շատ աշխատում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ 25-օրյա վարժական հավաքները վերջին տարիների բարեփոխումների կարևոր մասն են համարում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել