ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
WhatsApp-ում և Տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
❌ չպատասխանել նման հաղորդագրություններին,
❌ չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
❌ չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։



















































