Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՊԱՏԻ՞Ժ

Դեկտեմբեր 06,2001 00:00

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՊԱՏԻ՞Ժ Նախորդ տարիներին Համաշխարհային բանկի վարկի հաշվին տպագրված դպրոցական դասագրքերի «առատությունից» դպրոցներն առանձնապես չէին տուժում եւ հարկ չէր լինում դրանք պարտադրել աշակերտներին։ Ամեն տարի պահանջագիր ներկայացնելով՝ դպրոցի տնօրենները ստանում էին պահանջվող քանակությամբ դասագրքեր։ Իսկ 2001-2002թթ. ուստարվանից նրանք ստիպված են ամեն գնով գրադարանային ֆոնդն ազատել «ավելորդ» գրքերից, քանի որ դրանց համար ստիպված է վճարել դպրոցը։ Մեր տեղեկություններով, շատ դպրոցներում աշակերտներին վարձույթով են տրամադրել Մայրենի լեզվի դասագրքերը՝ որպեսզի փակեն գրադարանային ֆոնդերում ակամա առաջացած ճեղքվածքները։ Մինչդեռ հայտնի է, որ տվյալ դասագրքերի համար վարձութային գումարներ օրենքով չպիտի գանձվեին, քանի որ 4 տարվա ընթացքում արդեն վճարվել է դրանց ինքնարժեքը։ Դպրոցների մի մասն էլ գրադարանային ֆոնդում մնացած գրքերի հարցը լուծել է՝ ներքին կարգով դրանք հետ ուղարկելու ճանապարհով։ Սակայն դրանով պրոբլեմը չի վերացել։ Քանի որ հաջորդ տարի դպրոցները դասագրքերի պակաս կունենան, եթե աշակերտների թիվը հանկարծ աճի։ Գրադարանավարուհիներից շատերի պնդմամբ՝ դպրոցական գրադարանների հարցերով զբաղվող տեսուչը գրադարանային գործից գլուխ չի հանում, որովհետեւ նախկինում մանկապարտեզի վարիչ է աշխատել։ Նրանք նաեւ պնդում են, որ վերջինիս հայտարարություններից եւ ցուցումներից հետո, հաճախ իրենք լրիվ այլ բովանդակությամբ հրահանգներ են ստանում նրա վերադասներից՝ քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարներից։ Ե. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31