Հայաստանցի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի Total Chess World Championship Tour Pilot 2026 աշխարհի առաջնության խմբային փուլում երկու հանդիպումների արդյունքում 1,5։0,5 հաշվով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ- վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հայկական շախմատի ներկայիս առաջատարը 10,0 միավորով միանձնյա գլխավորում է «C» խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված են նաեւ Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Աբհիմանյու Միշրան եւ Շախրիյար Մամեդյարովը։
Այսօր Հայկ Մարտիրոսյանը խաղալու է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































