Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցակցության հատկանիշներով։


















































