Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Լրագրողները  «կարմիր գոտին» չպիտի անցնեն (ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2026 14:57 Share
Աջակցեք aravot.am-ին

«Փրկարարները փակեցին ավտոմեքենայի գազի փականը», «Սահմանազատվեց վթարի տարածքը»․ այս եւ նման շատ նախադասություններ հաճախ ենք հանդիպում արտակարգ պատահարների մասին տեղեկատվական նյութերում։

Միաժամանակ, աղետների եւ արտակարգ պատահարների ժամանակ լրագրողների անվտանգությունը հաճախ մոռացվում է կամ չի ապահովվում հենց իրենց՝ լրագրողների կողմից։ Սա  մասնագիտական գործունեության ընթացքում հնարավոր ռիսկերի չգնահատման հետեւանք է, ինչի արդյունքում լրագրողները հայտնվում են ծայրահեղ իրավիճակներում՝ մոռանալով սեփական անվտանգության մասին։

Նման իրավիճակներում լրագրողները մտածում են հնարավորինս արագ ներկայացնել լուրը՝ անկախ թե ինչ պայմաններում են աշխատում։ Սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) փորձագետներն ու աշխատակիցները հորդորում են մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ չվտանգել կյանքը, տիրապետել անվտանգության կանոններին ու անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել։  Նման դեպքերում պարտադիր է համագործակցել աղետի վայրում աշխատող փրկարարների հետ։

Ստեփանավանում կայացած «Լուսաբանումն աղետների ժամանակ» երկօրյա աշխատարանը հենց այդ  նպատակն ուներ․   լրագրողների մասնագիտական անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակներում ռիսկերի ճիշտ գնահատման եւ փրկարարների հետ արդյունավետ համագործակցության հմտությունների բարձրացում։

Ցուցադրական վարժանքի թեման ավտովթարն էր։ Փրկարարները լրագրողներին պարզաբանեցին իրենց  աշխատանքի համար անվտանգ գոտիներն ու նկարահանման թույլատրելի սահմանները։ Ավտովթարների լուսաբանման ժամանակ 5 մետրը համարվում է անթույլատրելի՝ «կարմիր գոտի»,  որտեղ բացի փրկարարներից, ոչ ոք իրավունք չունի մոտենալ։ Բնականաբար, լրագրողներն էլ պիտի չխոչընդոտեն փրկարարական աշխատանքները՝ իմանալով, թե ինչպես կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Բացի լրագրողներից, աշխատարանին մասնակցեցին նաեւ ՀԿԽԸ մարզային հրահանգիչներն ու կամավորները։ «Սա ինքնանպատակ չի։ Աղետների պարագայում գուցե եւ չլինի կապ, ու կառաջանա տեղեկատվական խնդիր, մարզային կամավորը կճանաչի մարզային թղթակցին ու կփոխանակվեն ճշտգրտված տեղեկատվությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության եւ հանրային կապերի պատասխանատու Արթուր Հովհաննեսյանը։

Աշխատարանի  մասնակիցները ծանոթացան «Լոռէ» փրկարարական ջոկատի առաջին արձագանքման աշխատանքներին ու տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաեւ աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Լրագրողներին ներկայացվեցին նաեւ հումանիտար ճգնաժամերի լուսաբանման կանոնները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելություններն ու աշխատանքները, ինչպես նաեւ Միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները։

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը կարեւորելով  լրատվամիջոցների դերը՝ անդրադարձավ նաեւ արտակարգ իրավիճակներում լրագրողների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Աշխատարանի վերջում մասնակիցները տրվեցին Լուսաբանումն աղետների ժամանակ» թեմայով վկայականներ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30