Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Այս օրերին տեսնում էի մարդկանց վերաբերմունքն Արսենի տղայի հանդեպ ու ցավով մտածում, որ մարդկանց այդ լավ վերաբերմունքն իր տղան արդեն ունի, բայց իրեն այլևս չունի․ Նարեկ Կարապետյան

Նոյեմբեր 15,2026 10:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրություններից առաջ Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ, հիշում եմ նրա պատասխաններից մեկը, որն այս օրերի ընթացքում գլխիցս դուրս չէր գալիս։

Թվարկեց բազմաթիվ տեղական պաշտոնյաների, որոնք այս կամ այն կերպ պաշտոններ էին զբաղեցրել, բայց համայնքի բնակիչները նրանց լավով չեն հիշում։ Հետո, ստեփանավանցիներին հատուկ բարի շեշտադրումով, ավելացրեց.
«Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն, հիշեն, որ իրենցից ամեն մեկի համար մի լավ բան եմ արել»։

Ու այս օրերին տեսնում էի մարդկանց վերաբերմունքն Արսենի տղայի հանդեպ ու ցավով մտածում, որ մարդկանց այդ լավ վերաբերմունքն իր տղան արդեն ունի, բայց իրեն այլևս չունի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30