Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ Հայաստանի իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում․ Նժդեհ Իսկանդարյան

Նոյեմբեր 14,2026 14:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով.

1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։
3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։

Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։

Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։

Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։

Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30