Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Նոյեմբեր 14,2026 20:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ  նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի կարգավիճակում Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մասնակցություն կունենա Ասոցիացիայի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը, ռազմավարական ուղղությունների և նախաձեռնությունների առաջմղմանը, ինչպես նաև միջազգային դատախազական համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ է ընտրվել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ 2026 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

2026 թվականի ապրիլի 15-ին Շանհայում տեղի ունեցած՝ Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում նաև միաձայն հավանության է արժանացել 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստն անցկացնելու առաջարկը։

Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին՝ նպաստելով դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30