Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԲ-ՖԵ»-Ի ՍԵՆՅԱԿԸ ԿԱՄ ԿՅԱՆՔ՝ ՄԻՆՈՒՍ «Ա1+»

Ապրիլ 23,2002 00:00

«ԱՅԲ-ՖԵ»-Ի ՍԵՆՅԱԿԸ ԿԱՄ ԿՅԱՆՔ՝ ՄԻՆՈՒՍ «Ա1+» Մեր ծանոթներից մեկը վերջերս խոստովանեց, որ իր կենսառիթմը խախտվել է, որովհետեւ յուրաքանչյուր երեկո անխուսափելիորեն գալիս է վաղուց սպասելի դարձած 21:45-ը՝ «Այբ-Ֆե»-ի լրատվական ժամը, իսկ ինքը դեռ չի որոշել, թե ինչով է լրացնելու առաջիկա քսանհինգ րոպեները: Իսկապես որ, «Այբ-Ֆե» -ի սենյակն արդեն անհետացել է եթերից, բայց բնությունը, ինչպես ասում են, պարապ տեղեր չի սիրում, եւ ճիշտ ապրիլի 3-ին՝ «Ա1+»-ի հաղորդումների դադարեցման օրը, մեր էկրաներին հայտնվեց մեկ ուրիշ սենյակ, որը պատկանում է ոմն Ալֆրեդի: Տեսաբանները մեզ կբացատրեն, որ սա կոչվում է «իրական հեռուստատեսություն», որն արդեն փորձարկվել է արեւմտյան մի քանի երկրներում եւ նպատակ ունի ներկայացնել անգունազարդ կյանքը՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով, առանց սքողելու կամ ամոթխածորեն երես թեքելու տհաճ իրավիճակներից: Միաժամանակ սա նաեւ խաղ է, որտեղ լինում են շահողներ ու տանուլ տվողներ, իսկ թե հանուն դրա որքանո՞վ է ապամարդկայնացվում մարդը՝ դառնում է, ցավոք, անկարեւոր: «Այբ-Ֆե»-ի սենյակի մասին կարծիքները գերազանցապես դրական են, ընդ որում այդ «սենյակը» դրվատում են նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես չեն սիրում «Ա1+-ը»: Իսկ Ալֆրեդի սենյակի մասին հիմնականում բացասական արձագանքներ են լսվում, թեեւ կան հեռուստադիտողներ, որոնք այդ հաղորդմանը վերաբերում են հանգիստ եւ ընդունում որոշակի հետաքրքրությամբ: Սա նշանակում է, որ այդ կարգի հաղորդումներն էլ ունեն գոյության իրավունք, այլ խոսքով՝ հեռուստաալիքների դատավորը եւ ամենահեղինակավոր հանձնաժողովը նախ եւ առաջ հեռուստադիտողների հավաքական լսարանն է, որին մենք ողջունում էինք ուղիղ հինգ տարի, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ տասնհինգ շենքից, որտեղ, գլխավոր մուտքից դեպի ձախ գտնվում է «Այբ-Ֆե» -ի հանրածանոթ սենյակը: Հայաստանում դժվար թե գտնվի մի ճանաչված գործիչ (քաղաքական, մշակութային, հասարակական), որը չի բարձրացել այդ սենյակը տանող աստիճաններով եւ չի եղել ուղիղ եթերի հյուրը։ Ավելին. ոմանք իրենց հանրային ճանաչումը գտել են հենց այդ եթերների շնորհիվ: Այդ սենյակում է հավաքվել, գրվել, ի մի բերվել ու հեռարձակվել օրվա լրատվությունը՝ ցերեկային համառոտներից, մինչեւ իրիկնային «ընդգրկունները»: Այդ սենյակում անցել է իմ ու գործընկերներիս վերջին հինգ տարիների հիմնական մասը: Լրատվությունը «Ա1+»-ի դեմքն է: Ըստ մեր համոզմունքների ու պատկերացումների, այն նույնպես պետք է լինի հավաստի, օպերատիվ եւ անգունազարդ: Մի ֆրանսիացի դասական ասել է, որ գրականությունը նման է ճանապարհի եզրին դրված հայելու, եւ եթե փոսեր է արտացոլում, ապա ոչ թե հայելուց պետք է նեղանալ, այլ ճանապարհների բարեկարգմամբ զբաղվող վարչությունից: Հիշյալ դասականի ժամանակներում հեռուստատեսություն չի եղել, մինչդեռ մեր օրերի հայելին հեռուստաէկրանն է: «Ա1+»-ի «Այբ-Ֆե»-ն մեծ հայելու ամբողջության մասն է: Այս մեծ ու ամբողջական հայելին գոյանում է բոլոր հեռուստաալիքների անխափան գործունեությունից: Հիմա այդ ալիքներից մեկը չկա, իսկ դա նշանակում է, որ «Հայելի՝ մինուս «Ա1+» հավասար է լրիվության կորստի»: Հայելուց, այսինքն, բեկոր է պոկվել։ ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ Երեկ ժողովրդի հետ էինք, այսօր՝ ժողովրդի մեջ «Այբ-Ֆե»-ի առաջին լրագրողն էի, որ չէի անցել «Մելտեքսի» լրագրողական դասընթացները: Բացի այդ, կար 8220«Այբ-Ֆե»8221-ի կուռ ընտանիքը, որտեղ բոլորին միավորում էր եթերից մարդկանց չխաբելու սկզբունքը: Եւ բնական է, ցանկացած նորեկ կդժվարանար հարմարվել, առավել եւս որոշակի դերակատարություն ունենալ 8220«Այբ-Ֆե»8221-ի կյանքում: Սակայն դա ինձ հաջողվեց։ Շնորհիվ այն առողջ մթնոլորտի, որ ձեւավորված էր 8220««Ա1+»»-ում: Շուտով 8220«Այբ-Ֆե»8221-ն համալրվեց նաեւ այլ նորեկներով, որոնք եւս 8220«Այբ-Ֆե»8221-ի ոճին ու ձեռագրին ծանոթացել էին միայն եթերից: Եվ այսպես, 8220«Այբ-Ֆե»-ն ինձ համար նախեւառաջ դպրոց է: Այն ինձ սովորեցրեց տեսնել կյանքի իրական գույները: Եվ ես ուրախ եմ, որ «վարդագույն ակնոցս կորցրի ոչ թե կյանքի դաժան փորձություններում», այլ դրանից հրաժարվեցի ինքնակամ: «Այբ-Ֆե»8221-ն նպաստում է ազնիվ լինել նախեւառաջ սեփական խղճիդ առաջ, պատասխանատվություն զգալ գրածդ յուրաքանչյուր տողի համար եւ լսել բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն: 8220 «Այբ-Ֆե»-ի ամենակարեւոր առավելությունն այն է, որ այն գիտե ոչ միայն խոսել, այլեւ լսել հասարակության բոլոր խավերի ձայնը: Ու մեր աշխատանքի իրական գնահատականը տվեց հենց հասարակությունը՝ «Ա1+»8221-ի խնդրով հրավիրված բազմահազարանոց հանրահավաքներում, «Ա1+»-ի ապրիլմեկյան 7-ժամյա ուղիղ եթերում: Իսկ ինչ կատարվեց իրականում մեզ հետ. մենք համալրեցինք ժողովրդի այն հիմնական հատվածի շարքերը, ում խնդիրներն ամենից շատ էին մտահոգում մեզ: Երեկ ժողովրդի հետ էինք, այսօր՝ ժողովրդի մեջ: Այն, ինչ կատարվեց մեզ հետ, լավ դաս էր համոզվելու, որ թվացյալ լրագրողական համերաշխությունն իրականում գոյություն չունի (բացառություններ, իհարկե, կան): Մինչդեռ, եթե ցանկացած այլ լրատվամիջոց հայտնվեր 8220«Այբ-Ֆե»-ի վիճակում, առաջիններից մեկը հենց մենք կբարձրացնեինք բողոքի ձայն: Իսկ 8220«Այբ-Ֆե»8221-ն Հայաստանի լրատվական ընտանիքում կայացած ու շատ կարեւոր անդամ է, որի պակասն ու կարիքն այսօր նույնիսկ մեծ ցանկության դեպքում չնկատել հնարավոր չէ: «Այբ-Ֆե»-ն ընտանիք է, եւ մեզնից ոչ ոք չի լքի այդ ընտանիքը: Մենք աշխատելու ենք նույն կազմով, նույն ղեկավարի գլխավորությամբ եւ նույն սկզբունքներով: ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԱ ՄԵ՞Ր ԵՐԿԻՐՆ Է «Չդավաճանել լրագրողական համերաշխություն սկզբունքին»,- սա եղել է առաջին կանոններից մեկը, որը մեզ սովորեցրել է «Ա1+»-ի տնօրենը: «Այբ-Ֆե»-ն իր հնգամյա կյանքի ընթացքում ձայն է տվել բոլորին՝ իշխանությանը, քաղաքական ուժերին, հասարակության խավերին ու այն լրատվամիջոցներին, որոնց հանդեպ ճնշումներ են եղել: Այսօրվա այն լրատվամիջոցները, որոնք «Ա1+»-ի վրա ցեխ են շպրտում, մեզ համարել են ուժեղ մրցակից: Մինչեւ ապրիլի 2-ը քիչ թե շատ իրենց տեսակետն ունեցող ԶԼՄ-ները, որոնք այսօր արդեն գրպանի ԶԼՄ են դարձել, հեգնանքով են խոսում «Ա1+»-ի, «Այբ-Ֆե»-ի մասին: Մինչդեռ նրանք լուսաբանում էին այն դատավարությունները, հանրահավաքները, բողոքի ցույցերը, որոնք «Այբ-Ֆե»-ն էր լուսաբանում, որպեսզի ետ չընկնեն: Այսօր նույն Հոկտեմբերի 27-ի դատավարությունն այլեւս չեն լուսաբանում այդ լրատվամիջոցները: Իսկ ժողովուրդը … իսկ ժողովուրդը լուռ է: «Ոչինչ, «Ա1+»-ը չկա, «Հայլուր» կնայենք, կամ «Լրաբեր»: Հետեւաբար, ճշմարիտ է այն միտքը,թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Իսկ իշխանությունը լավ է ճանաչում իր հասարակությանը ՝ կընդվզի առաջին օրը, կկարոտի երկրորդ օրը, երրորդ օրը կմոռանա: Այսօր ես չեմ կարող ասել, թե որքանով է իրագործելի «Ա1+»-ի տնօրենի այն համոզմունքը, թե սա Մեր երկիրն է, թող եկածները գնան, մենք չենք գնալու, մենք պաշտպանելու ենք մեր երկիրը: ԱՐԱՔՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Քոչարյանն արդեն հորինում է «Ա1+»-ը Ուղիղ 21 օր առաջ ես գործազուրկ դարձա Ռոբերտ Քոչարյանի հայտարարած 40 հազար աշխատատեղերի շրջանակից դուրս: Ինչպես ասում են, ինձ աշխատատեղից զրկելն օրենքի սահմաններում է: Օրենքը փակեց 2003 թվականի նախագահական ընտրությունների առայժմ միակ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին ոչ մի լավ բան չխոստացող ինչ-որ հեռուստաընկերության ճանապարհը: Օրենքը ճեղքել է «Հանրապետական» խմբակցության եւ ԱԺ-ում նախկին դեմիրճյանականների հաստ գլուխները եւ դուրս է եկել փողոցներ: Ոչ ոք օրենքից ոչինչ չի հասկանում, բայց «Ա1+»-ի գործն արդեն դատարանում է: Այստեղ հեռուստաընկերությունը պիտի ապացուցի, որ նախագահի հրահանգով փակվելով՝ կարելի է բացվել նախագահի նշանակած դատարանով: Այսինքն, գերագնահատում է ժողովրդավարության հնարավորությունը մի երկրում, որտեղ նույնիսկ ավտորիտարիզմն է խեղաթյուրված: Հասարակությունը գալիս է Ազատության հրապարակ «Ա1+»-ի փակման առիթով հրավիրված հանրահավաքին, մինչդեռ հանրահավաք հրավիրածներին թվում է, թե մի քանի հազար մարդ հանրահավաքին իրոք մասնակից է, ոչ թե ընդամենը ներկա: Եվ ոչ միայն «Ա1+»-ի խնդիրների հանդեպ հասարակության անտարբերությունն ուսերին՝ ընդդիմադիր մամուլը ջղային լավատեսությամբ փայփայում է Ռոբերտ Քոչարյանին հաջորդ տարի երկրի նախագահ չտեսնելու հույսը: Որովհետեւ Հայաստանի անկախության այս տարիները գրված օրենքներից ավելի հեղինակել են չգրված օրենքներ, որոնց հասարակությունը ենթարկվում է զուտ ամոթխածությունից: «Ա1+» հեռուստաընկերության փակման առնչությամբ հասարակության անտարբերությունը ցույց է տալիս, որ այն չդարձավ յուրաքանչյուրի հեռուստաընկերությունը, այն բոլորինն է։ Երկրի նախագահից ոչ մի կերպ ազատվել չկարողացող եւ ազատվելու փորձ չանող հասարակությունը «Ա1+»-ի փակումն ընկալեց իբրեւ Ռոբերտ Քոչարյանի ինքնակործանման հայտ եւ որոշեց մատը մատին չխփել: Այսինքն, ի՞նչ կարիք կա քիթը խոթել քաղաքական հաշվարկներին խորթ մեկի ողբերգության մեջ: Երկիրը սպասում է իմպիչմենտի դասական հայտ դարձած հեռուստաընկերության փակման արդյունքներին, մինչդեռ երկրի նախագահն ասում է, որ եթե «Ա1+»-ը չլիներ, ինքը կհորիներ այդ հեռուստաընկերությունը: Մարդն առայժմ մատը մատին չի խփում: Նա համբերություն ունի այդ հեռուստաընկերությունը չհորինելու: Բայց նույնքան անհամբերությամբ դատարանին հրահանգում է հետաձգել օրենքից թեկուզ մի քիչ հասկացող յուրաքանչյուրի համար պարզ այս անօրինականության քննությունը: Գուցե դա նույնպես տեղավորվում է «Ա1+»-ը հորինելու՝ օդանավակայանում ի հայտ եկած նրա մտքի թռիչքների մեջ: «Ա1+»-ի հեռուստադիտողները գիտեն, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ ճակատագրի են արժանանում այն գործարանները, որոնց բացման ժապավեններն անձամբ կտրել է հանրապետության նախագահը: Ռոբերտ Քոչարյանն այսուհետ եւս կորցնելու ոչինչ չունի. մենք սա գիտենք Պողոս Պողոսյանի սպանության օրինակով: Նրան անշուշտ հայտնի է, որ հանրապետությունում կա ստեղծագործական 6 միություն, որոնցից յուրաքանչյուրին առնվազն մի 400 ստեղծագործող է անդամակցում: Այդ մոտավոր 2400-ից, քարը տրաքի՝ 30 հոգի է բարձրաձայն մտահոգվել «Ա1+»-ի փակումով: Գրողների միությունն ասես ի պաշտոնե է բերանը ջուր առել: Այս պայմաններում ինչու՞ նախագահը պետք է պատասխանատվություն կրի հեռուստաընկերության փակման համար, եթե նույնիսկ անձամբ է հրահանգել այդ փակումը եւ չի էլ թաքցնում դա: Ողջ ժողովրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ պետք է հաշվի առնի 3 ընդդիմադիր թերթի, 30 արվեստագետի եւ, ասենք, 1-2 քաղաքական գործչի կամ պատգամավորի պահանջը: 17 «առաջատար լրատվամիջոց» հայտարարեց, որ երկրում ազատ խոսքը վտանգված չէ: 19-ը պնդեց հակառակը: Պատկերացրեք, 17-ից երկուսով ավելի լրատվամիջոց ազատորեն ասում է, որ երկրում վտանգված է խոսքի ազատությունը: Անշուշտ, տագնապ է ապրում, որ մի օր իր դռանն էլ կչոքի «Ա1+»-ի ճակատագիրը: Արժե՞ կասկածել, որ 19-ի հայտարարությունը Քոչարյանի համար նույն հնչեղությունն ունի, ինչ 17-ինը: 19-ը համոզված է, որ լռեցվելու հերթի մեջ է, իսկ 17-ը այդ 19-ի գոյության մասին իսկի տեղյակ չէ: Քանզի գոյություն չունի իշխանությունների կողմից խոսքի ազատությունը վտանգելու կամ չվտանգելու խնդիր, կա իշխանությունների մեջ այդ ազատությունն անազատությունից չտարբերելու խնդիր: Ահա ինչու ես հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ամենայն անկեղծությամբ, առանց հետին մտքի կարող է հորինել «Ա1+»-ը: Նախագահական ընտրություններին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ: «Քաղաքական հաշվարկ» ասելով՝ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է օր օրի կարճացող այս ժամկետը: Մնացած ամեն ինչը առեւտուր է կամ փայաբաժին: Այստեղից օրենքի կարգավիճակ ստացած ասույթը՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Ղարաբաղցու աշխատավոր ընտանիքից դուրս եկած Ռոբերտ Քոչարյանը պարտավո՞ր է հաշվի չնստել խիստ ժողովրդական այս մտքի հետ, որը նա ժառանգել է 1995 թվականի ընտրություններից, երբ սոված ժողովրդին ընտրակաշառք էր բաժանվում: Մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ «առաջատար» եւ «ոչ առաջատար» մամուլը այդպես էլ չհասավ նրան, որ հասարակությունն ընտրական իրավունքը տարբերի հաց ուտելու հեռանկարից: Կարո՞ղ ենք վստահեցնել, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն առայժմ ուրախանալու քիչ պատճառներ ունեն նախագահի կործանիչ սիրո խոստովանությանը չարժանանալու համար: Ի դեպ, ովքեր ծանոթ են «Ա1+»-ի պրոֆեսիոնալ սկզբունքներին, կիմանան, որ այս տարիներին ցանկացած մարդ, ցանկացած կազմակերպություն, որը հանկարծ զգացել է ինչ-որ մեկի թեկուզ հպանցիկ խորթ հայացքը, զանգահարել եւ խնդրել է «Ա1+»-ի օգնությունը: Վերջինիս միջոցով այդ մարդը եւ այդ կազմակերպությունը խորթ չընկալվելու իր իրավունքն է փորձել դարձնել հասարակության սեփականությունը: Այսօր ու՞ր են այդ մարդիկ եւ այդ կազմակերպությունները: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ Որքան էլ ծանր լինի խոստովանելը, 8220««Ա1+»»8221-ը եթերից զրկելու պատճառը ավելի քան պարզ է: Մեղավորներ փնտրել պետք չէ: «Մեղավորը» մեր կարգախոսն է՝ «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»: 8220«Այբ-Ֆե»-ն մեր իշխանությունների իրական պատկերն է: Նրանք անկարող գտնվեցին հանդուրժել իրենք իրենց: Էլ ի՞նչ են ակնկալում մյուսներից։ Առանձնապես ակնկալիքներ չունեմ դատարանից: Դատարանների հետ շփվելու երկարատեւ փորձս ինձ թույլ է տալիս ասել, որ հանրապետության նախագահի նշանակած դատավոր Տավարածյանը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող ավելի «անկախ» լինել, քան նախագահի նշանակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը», առավել եւս, որ նախագահը արդեն հայտարարել է, որ 8220«Ա1+»8221-ը եթերից զրկելու ընթացքում օրենք չի խախտվել: Խեղճ Տավարածյանը ի սկզբանե հայտնվել է փակուղում: Նա նույնիսկ չի կարող «հայտնաբերել», որ 8220«Ա1+»8221-ը պատահական զրկվեց եթերից, չէ՞ որ մեր երկիրը պատահականությունների երկիր է. պատահաբար մարդ են սպանում սրճարանում, պատահաբար մտնում են խորհրդարան եւ գնդակահարում «անցանկալի» ղեկավարներին, մեր երկրում նույնիսկ պատահաբար նախագահ ու վարչապետ են դառնում, եւ այս «պատահականությունների շարքում», չգիտես ինչու, անընդունելի է համարվում միայն 8220«Ա1+»8221-ը: Դրա համար էլ անհրաժեշտ էր եթերից զրկել 8220«Ա1+»8221-ին: Հաշվի առնելով այն, որ դեռ կան մարդիկ, որոնք իրենց ապագան կապում են այս երկրի հետ, չարժե նրանց վերջնականապես հիասթափեցնել: Պարզապես 8220«Ա1+»8221-ին եթերից զրկողներին խորհուրդ եմ տալիս կարդալ «Դորիան Գրեյի դիմանկարը», քանի որ նրանց դեմքերը իսկապես օրեցօր ավելի են այլանդակվում: Իրենց կամքից անկախ նրանք դեռ երկար կմնան հեռուստաէկրաններին եւ պարբերականների առաջին էջերում, իսկ որ ամենասարսափելին է՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, հայի «կերպարով»: ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «ԱՅԲ-ՖԵ»-Ն ԽԼԵԼ ԵՆ ԻՆՁՆԻՑ Բավական դժվար է օբյեկտիվ գնահատական տալ մի երեւույթի, որը 5 տարի անընդմեջ ուղեկցել է քեզ: Բնականաբար, «Այբ-Ֆե»-ն իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի: Այն ինձ տվել է իմ երկրում իսկապես ազատ զգալու եւ լավ կոլեկտիվում աշխատելու հնարավորություն, հասարակությանը օգտակար լինելու զգացում: Ինձ համար առանձնահատուկ արժեք է այն փաստը, որ «Այբ-Ֆե»-ում ինձ չեն ստիպում անել այն, ինչ հակասում է իմ համոզմունքներին եւ որեւէ նորություն հաղորդելիս չեն ստիպում մատուցել միայն ոմանց հաճելի կիսաիրականությունը: Սակայն հավատարիմ մնալով մեր ծրագրի ոճին, ուզում եմ ասել, որ «Այբ-Ֆե»-ն միայն հաճելի աշխատանք չէ: Լինում են նաեւ վիճաբանություններ, նյարդայնացնող իրավիճակներ, իրար չհասկանալու դեպքեր: Բայց այդ ամենը նաեւ աշխատանքի բաղկացուցիչ մասերն են, որոնք ապահովում են լավ արդյունք: Իսկ ընդհանրապես «Այբ-Ֆե»-ն պարզապես աշխատատեղ է եւ իմ սիրելի մասնագիտությունը, որն այսօր խլել են ինձնից: Ես եւ գործընկերներս դարձյալ կնվաճենք մեր «Այբ172Ֆե»-ն։ ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ … ԳՈՒՄԱՐԱԾ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ՌԱԲԻՍԱՑԻԱՆ «Բանա էլել ապեր», «ես լավ տղա եմ, քուչի տղա եմ» արտահայտություններով դաստիարակվող սերնդի մտային ունակությունները թույլ չեն տա երիտասարդներին սեփական կարծիք արտահայտել, բողոքի ձայն բարձրացնել անհրաժեշտության դեպքում: Հետաքրքիր մի փաստ. արեւմուտքում հեռուստացույցներ են վաճառվում, որոնք հատուկ ծրագրավորում ունեն. անպարկեշտ արտահայտությունների, սլենգային ոճով վարվող հեռուստահաղորդումների ժամանակ հեռուստացույցը մեխանիկորեն անջատվում է: Պատկերացնու՞մ եք, խեղճ հեռուստացույցները Հայաստանում ինչ պարապուրդի մատնված կլինեին: Հեռուստաաղբի առատությունը հեռուստաեթերում ունի հետեւալ մեկնաբանությունը. ներկա իշխանավորները փորձում են հանրապետության բոլոր քաղաքացիների մակարդակը համապատասխանեցնել իրենց մակարդակին: ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ «Ա1+» գալն ինձ համար պատահականություն չէր: Նախապես գիտեի, որ Հայաստանում այն միակ հեռուստաընկերությունն է, ուր կարող ես աշխատել, միեւնույն ժամանակ գիշերը հանգիստ քնել, քանի որ ռեպորտաժիդ մեջ ասել ես այն, ինչ տեսել ես եւ ինչ կա իրականում: Սա, կարծում եմ, քիչ բան չէ: Իմ կարծիքով «Ա1+»-ը անկախության լուրջ ձեռքբերումներից է, որտեղ աշխատելը պատիվ է յուրաքանչյուր լրագրողի համար: Եթե ապրեինք այլ հասարակության մեջ, ապա «Ա1+»172ը կարժանանար «Ասպետի» կոչման, քանի որ ազնիվ է առաջին հերթին իր նկատմամբ, այնուհետեւ ժողովրդի՝ վերջինիս մտահոգող խնդիրների նկատմամբ: Սակայն ավանդությունն ասում է, որ ասպետների դեմ պայքարողները չար ոգիներն են, որոնք, եթե նույնիսկ հաղթանակ են տանում, ապա դա միայն ժամանակավոր բնույթ է կրում: 37172րդ հաճախականության նոր տերերը խոստացել են եթերը ապահովել տեղեկատվությամբ կամ, ինչպես իրենք են ասում, բարի տեղեկատվությամբ։ Հակված եմ ենթադրելու, որ «բարի» ասելով հասկանալու ենք, թե երկրում ամեն բան լավ է, երկիրը կառուցվում է, հաշմանդամներ չկան, աշխատատեղերն էլ օրեցօր բացվում են, 40 հազարն ինչ է, 500172600 հազար կգրեն։ Ասել է թե, վերադառնում ենք կարմիրների քաղաքականությանը, ինչի արդյունքը վայելում ենք ցայսօր։ ՍԱԹԵՆԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՉԵՆՔ ՍՏԵԼ Օպերատիվ, օբյեկտիվություն, անընդմեջ հրատապ ինֆորմացիա. սա է «Այբ-Ֆե»-ն։ Իսկ յուրաքանչյուր նոր լրագրող «Այբ-Ֆե»-ում պետք է որդեգրի այս սկզբունքները։ Ես էլ, բնականաբար, դրանք կանոն դարձրի ինձ համար։ «Այբ-Ֆե»-ում հարկադրված չես ստել՝ խոսելով տնտեսական աճի՝ արդյունաբերության, տնտեսության զարգացման կամ տասնյակ հազարավոր աշխատատեղերի մասին։ Ճիշտ հակառակը՝ ազատ ես փաստելու ժողովրդի իրական վիճակը։ «Այբ-Ֆե»-ն շարունակելու է աշխատել իր հեռուստադիտողի համար, որին սիրում է եւ ճիշտն ասած կարոտել է (դա փոխադարձ է. ամեն օր բազմաթիվ զանգերը հեռուստաընկերություն այդ են վկայում)։ Մինչ հանդիպում «Ա1+»172ի եթերում։ ԷԼՄԻՐԱ ՇԱՔԱՐՅԱՆ ԱՌԱՆՑ ՍԵԹԵՎԵԹԱՆՔԻ «Այբ-Ֆե»-ն հյուրընկալ է, սակայն այստեղ տանտեր զգալու համար պիտի անցնես փորձությունների միջով: Դիմացար՝ ուրեմն8230 «Այբ-Ֆե»-ն ինձ համար դարձավ իմ ստեղծագործական հնարավորությունների բացահայտման խթան: Ես ճանաչեցի, վստահեցի «Այբ-Ֆե»-ին, այսինքն՝ ինքս ինձ: Գովասանքի խոսքեր այստեղ չեն շռայլում: Դրա համար այստեղ գիտեն գովասանքի արժեքն ու այն հավասարազոր է նույնիսկ մի ամբողջ ամսվա աշխատավարձի: «Այբ-Ֆե»-ն դպրոց է, որ պարտադիր էր իմ կյանքի այս շրջանի համար: «Այբ-Ֆե»-ն միայն եթերում հնչող խոսք չէ: Այն յուրօրինակ ներդաշնակություն է՝ տարբեր բնավորությունների, խառնվածքների եւ տեսակետների: «Այբ-Ֆե»-ն ստեղծողներն իրարից շատ են տարբեր ու շատ են իրար նման: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ «ԱՅԲ-ՖԵՆ»: ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել