Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվարամարս» ընտրություններ

Հունվար 29,2003 00:00

«Դժվարամարս» ընտրություններ Խոսքը տեղ գտած եւ հնարավոր խախտումների մասին է «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» դիտարկմամբ, ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական ամենավաղ փուլում արդեն օրինախախտումներ են տեղի ունեցել, եւ առաջին այդպիսի խախտումն արել է ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Արամ Կարապետյանը, որի՝ «ԱԼՄ»-ով մի քանի հարցազրույցներն ուղեկցվել են «ՀՀ նախագահի թեկնածու», իսկ մեկը նաեւ՝ «Նախընտրական քարոզչական հաղորդում» մակագրություններով: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, առավել շատ խախտումներ իրականացվել են թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օգտին, մասնավորապես. – ցուցադրվել են մի շարք խմբագրական եւ հեղինակային ֆիլմեր. «Արմենիա» ՀԸ՝ հարցազրույց ՀՀ նախագահի հետ նրա եւ ընտանիքի անդամների մասին, «Պրոմեթեւս» ՀԸ՝ առաջին անգամ ՀՀ գործող նախագահի աշխատանքային օրվա մասին, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահի 2 տոնական հանդիպումները՝ սպորտսմենների եւ երիտասարդների հետ: «ՀՀ1» ՀԸ՝ հարցազրույց ՀՀ նախագահի հետ նրա եւ ընտանիքի անդամների մասին, – մի շարք ՀԸ-ներով /ՀՀ1, Արմենիա, Պրոմեթեւս, ԱԼՄ/ երբեմն, օրը մի քանի անգամ, ցուցադրվեցին երաժշտական տեսահոլովակներ՝ «Քեզ համար Հայաստան», «Կյանքս Հայրենիքին» եւ «Երեւան», – «Հ1», «Արմենիա», «Պրոմեթեւս» ՀԸ-ներով պարբերաբար, սոցիոլոգիական հարցումների, ամենատարբեր հանդիպումների եւ հարցազրույցների տեսքով իրականացվեց նպատակային քարոզչություն, – խախտելով միաժամանակ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 4/1 կետի պահանջները, որոշ պաշտոնատար անձինք քարոզչություն իրականացրին, որում մեծ դեր խաղաց ՀՀ ԱԳ նախարարի՝ օրենքին հակասող քարոզչական հայտարարությունը /«ՀՀ1» ՀԸ՝ 30.12.02թ./, որը կրկնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը /«Շանթ» – 19.01.03թ./, – խախտելով ՀՀ ԸՕ 18 հոդվածի 4/4 կետի պահանջները՝ «ՀՀ1» ՀԸ-ն ներկայացրեց օտարերկրյա քաղաքացիների քարոզչություն /մասնավորապես, 19.01.03թ. «Օրակարգ» ծրագրում՝ Վ.Ստուպիշին եւ ՌԴ քաղաքացի/: Ամփոփելով Ռ.Քոչարյանի օգտին տեղի ունեցած օրինախախտումները, հանձնաժողովը հանուն արդարության անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի մյուս թեկնածուներին: Այսպես՝ – քարոզչական ֆիլմ ցուցադրվեց թեկնածուներ Ա.Գեղամյանի /ԱԼՄ/ եւ Ա.Սադոյանի /Արմենիա/ մասին, նաեւ «ՀՀ նախագահի թեկնածու» մակագրությամբ եթեր տրվեցին Վ.Մանուկյանի /ԱԼՄ/ եւ Ա.Հարությունյանի /ՀՀ1/ ելույթները: – «ՀՀ1» ՀԸ-ն ՀՀ1-ի նախագահի սպանության կապակցությամբ կազմակերպեց մի քանի հակաքարոզչական հաղորդումներ որոշ թեկնածուների դեմ, իսկ պաշտոնատար անձինք /ԱԳ նախարար, նախագահի մամուլի քարտուղար, նախագահի խորհրդական, ԱԺ ՀՅԴ խմբ. ղեկավար/, խախտելով Օրենսգրքի 18 հոդվածի 4/1 կետի պահանջները, հանդես եկան հակաքարոզչական ելույթներով, – Հանրային ՀԸ-ն մուլտֆիլմերի տեսքով ինտենսիվ հակաքարոզչություն իրականացրեց որոշ թեկնածուների դեմ, – շարունակվում են նաեւ, օրացուցային 1-ին փուլում մեր կողմից արձանագրված, քարոզչություն իրականացնելու ուղղությամբ հասարակական-քաղաքական կազմակերպությունների իրավախախտումները /ՆԿԿ, ԱԺԿ եւ ԱՀԱ/: Ըստ հանձնաժողովի, հիշյալ իրավախախտումների հետեւանքով խաթարվել է ընտրողների հույսը օրինական ընտրությունների անցկացման հանդեպ, նաեւ թեկնածուներից մեկը ստացել է անհամեմատ մեծ առավելություն մյուսների նկատմամբ: Նկատի ունենալով տեղ գտած օրինախախտումներն ու դրանք բացառելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է. 1. Հարց բարձրացնել ԿԸՀ-ին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը պատասխանատվության կանչելու՝ իրենց օրենսդրական պարտականությունները չկատարելու համար: 2. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի պահանջների համաձայն՝ առաջարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել նշված խախտումների հետեւանքների վերացման ուղղությամբ: 3. Բոլոր կազմակերպություններին, որոնք նախընտրական քարոզչության փուլում իրականացնելու են ԶԼՄ-ների մոնիտորինգ, առաջարկել իրենց զեկույցներում ներառել ընտրությունների նաեւ ավելի վաղ փուլերում եղած խախտումները, մասնավորապես, հեռուստաընկերությունների կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածների պահանջների համաձայն: Այլ խախտումների մասին՝ առաջիկայում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել