Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրությունների արդյունքը

Փետրվար 08,2003 00:00

Ուսումնասիրությունների արդյունքը ՀՀ ԿԸՀ նախագահ պրն Ա. Սահրադյանին, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար պրն Պ. Այքերին, «Առավոտի» գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին Օրերս հանրապետության լրատվամիջոցներում զետեղվել են հրապարակումներ ՀԺԿ գրասենյակում ՀՀ նախագահի մի շարք թեկնածուների ներկայացուցիչների եւ ՀՀ նախագահի ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հանդիպման վերաբերյալ։ Ըստ «Առավոտ» օրաթերթի /31.01.03թ. թիվ 18/, հանդիպման ընթացքում 16172֊ի միավորման կենտրոնական շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը, որը համակարգում է բոլոր խախտումները, դիտորդական պատվիրակության ղեկավարներին տեղեկացրել է, որ «Միայն Շենգավիթ համայնքի առաջին տեղամասում, 2000 ընտրողի դեպքում, ընտրացուցակում 340 անճշտություն կա»։ Վերոգրյալ անհամապատասխանությունները վերագրելով լրագրողների թյուրընկալմանը կամ թողնելով նրանց խղճին, ավելացնենք, որ ըստ Դ. Մխիթարյանի, իրականում նա խոսել է «մեկ» տեղամասի մասին, որը, կարծում ենք, բոլորովին այլ իմաստ է արտահայտում։ Հեռախոսազրույցի ընթացքում Դ. Մխիթարյանը տեղեկացրել է, որ նման հայտարարության համար հիմք է հանդիսացել Շենգավիթի թաղապետին հասցեագրված «Հանրապետություն» կուսակցության տարածքային կազմակերպության 28.01.03թ. գրությունը։ Այն թաղապետարան է ներկայացվել ընտրացուցակներում եղած սխալները պարզելու եւ, ըստ այդմ, դրանցում շտկումներ կատարելու նպատակով։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Դ. Մխիթարյանը շտապել եւ առանց փաստերը ճշտելու հանդես եկել ապատեղեկատվությամբ։ Եթե 16-ի կենտրոնական շտաբի ներկայացուցչի ոչ պատասխանատու հայտարարությունն ընկալենք որպես մարտավարություն, ապա դրա որակումը դժվար թե խոսեր հօգուտ շտաբը ներկայացնող նախագահի թեկնածուների։ Շենգավիթի ՆԳ բաժնի անձնագրային բաժանմունքի եւ թաղապետարանի համապատասխան ստորաբաժանումների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բերված տվյալները գերազանցապես մտացածին են։ Բացի այդ, դրանք քաղված են ոչ թե մեկ, այլ թվով չորս ընտրական տեղամասերից։ Հերքվել է նամակում նշված այն արտահայտությունը, որ Ծերեթելի փողոցի 2172րդ նրբանցքի սեփական տների բնակիչների անունները դուրս են մնացել ընտրացուցակներից։ Ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թվի փոփոխման հետեւանքով նրանք առաջիկա ընտրություններում ընդգրկված են թիվ 0260 տեղամասում։ Հերքվել է նաեւ Ծերեթելի փողոցի 3172րդ նրբանցքի 1-ից 31 տների բնակիչների իբրեւ թե ընտրացուցակներում «ավել» /երեւի թե լրացուցիչ կամ կրկնակի/ ընդգրկված լինելը։ Նշված հասցեի բնակիչներն ընդգրկված են միայն 0265 ընտրատեղամասում։ Գրության մեջ նշված են թվով 67 մարդկանց անուններ, որոնք թեեւ մահացած, բայց ընդգրկված են ընտրացուցակներում։ Պարզվել է, որ 43172ը ողջ են եւ միանգամայն օրենքի սահմաններում են ներգրավվել ցուցակներում, 4172֊ը վախճանվել են ընտրացուցակները կազմվելուց հետո։ Տարբեր տարիների ընթացքում թվով չորս տեղամասերի մահացած 12 հանգուցյալների անուններ մնացել են ընտրացուցակներում՝ մահվան վերաբերյալ անձնագրային քարտերում համապատասխան նշումների բացակայության պատճառով։ Սա այն դեպքն է, երբ հանգուցյալի հուղարկավորությունը կատարվում է Երեւան քաղաքի սահմաններից դուրս, որի հետեւանքով քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման վարչությունը համայնքի ՆԳ բաժնի անձնագրային բաժանմունք չի ներկայացնում /կամ չի կարող ներկայացնել/ համապատասխան տեղեկատվություն։ Առաջ անցնելով ասենք, որ յուրաքանչյուր անձ սարսուռով է կարդում իր անունը վերոգրյալ «սեւ» ցուցակում, օրինական հակակրանքով լցվում ոչ միայն այդ ցուցակը հորինողների, այլեւ նրանց ներկայացրած կուսակցությունների հանդեպ։ Զինվորական ծառայության մեջ գտնվող թվով 5 անձանցից 4-ի անձնագրային քարտերում դուրսգրման նշում չի կատարված՝ զինկոմիսարիատի կողմից փաստաթուղթ չներկայացնելու պատճառով։ Վերոգրյալը ոչ լիակատար ընտրակարգի հետեւանք է։ Համայնքի ղեկավարին պարտավորեցվում է պատասխանատվություն կրել տարածքում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ողջ ընթացքի համար, այն դեպքում, երբ դրանց ապահովումն իրականացվում է մի շարք այլ կազմակերպությունների եւ ծառայությունների կողմից, որոնց նկատմամբ թաղապետը չունի ղեկավարման իրավասություններ։ Փաստված տվյալներով, արդեն ընտրացուցակներում կատարվել են համապատասխան ուղղումներ։ Շարադրված թվային վերլուծությունը եւս հնարավորություն չի ընձեռում պարզել, թե Շենգավիթ համայնքի մեկ կամ, առավել եւս, յուրաքանչյուր ընտրական տեղամասի ընտրացուցակներում ի՞նչ 350 խախտման մասին է խոսքը, երբ, նախ, ինչպես նշվեց, տվյալները քաղված են ոչ թե մեկ, այլ չորս /թիվ 0260, 0265, 0267 եւ 0296/ ընտրատեղամասերից, եւ ապա, երբ հիշյալ գրության մեջ բերված թվերը /չճշտված վիճակում/ չեն անցնում 80-ից։ Փաստորեն, նշված տեղամասերից յուրաքանչյուրի ընտրացուցակում առկա են միջին հաշվով 3-ից 4 սխալներ՝ հրապարակված 340-350172ի փոխարեն։ Մտածել, թե Դ. Մխիթարյանը չի գիտակցել հրապարակային, այն էլ արտերկյա դիտորդների առջեւ չճշտված տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, միամտություն կլիներ։ Բայց թե որքանով է դա պատվաբեր հրապարակողի եւ իր համախոհների համար՝ թողնում ենք Ձեր եւ ընթերցողների տրամաբանությանը։ Այսուհանդերձ, նույն՝ «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության վավերաձեւերով /բլանկ/ շարունակվում է նման գրությունների հոսքը։ Կրկին համախմբվում են թաղապետարանի եւ համայնքի ՆԳ բաժնի անձնագրային բաժանմունքի աշխատողների ուժերը՝ իրենց գործը մի կողմ թողած, սահմանված եռօրյա ժամկետում ճշտելու գրություններում նշված «անճշտությունները», իսկ ավելի ճիշտ՝ ապացուցելու, որ դրանք սոսկ հերյուրանքներ են։ Շենգավիթի թաղապետ Մ. ՍԱՐԳՍՅԱՆ Կից ներկայացվել են «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության 28.01.03թ. գրության կրկնօրինակը եւ այդ առնչությամբ կատարված ճշտումների արդյունքները հավաստող փաստաթղթեր։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել