Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՕՐԸ

Մարտ 22,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՕՐԸ Ֆուտբոլասերներին հրավիրում ենք «Հանրապետական» ստադիոն Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանը հրապարակեց այն 21 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի՝ մարտի 29-ին Երեւանում՝ Հյուսիսային Իռլանդիայի եւ ապրիլի 2-ին Իսպանիայում՝ այդ երկրի ընտրանիների հետ կայանալիք հանդիումներին նախապատրաստվելու։ Հայաստանի ազգային հավաքական։ Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Արմանդո Համբարձումյան («Մարեկ», Բուլղարիա)։ Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Զենիթ», Ռուսաստան), Հարություն Վարդանյան («Յանգ Բոյզ», Շվեյցարիա), Արթուր Մկրտչյան («Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Խոսե Բիլիբիո («Փյունիկ»), Արմեն Պետիկյան («Միկա»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ»), Վախթանգ Հակոբյան («Փյունիկ»)։ Կիսապաշտպաններ. Արթուր Պետրոսյան («Յանգ Բոյզ», Շվեյցարիա), Համլետ Մխիթարյան («Թադամոն», Բեյրութ, Լիբանան), Ռոմիկ Խաչատրյան («Ապոել», Կիպրոս), Ալբերտ Սարգսյան («Տորպեդո», Ռուսաստան), Արթուր Ոսկանյան («Դիգենիս Մորֆու», Կիպրոս), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Կարեն Ալեքսանյան («Շիրակ»), Էդուարդ Պարցիկյան («Փյունիկ»)։ Հարձակվողներ. Արտավազդ Քարամյան («Պանախաիկի», Հունաստան), Արման Քարամյան («Պանախաիկի», Հունաստան), Կարեն Օհանյան («Տորպեդո-Մետալուրգ», Ռուսաստան)։ Խոստման համաձայն, մարտի 20-ին իր թիմի կազմը հրապարակեց նաեւ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաեսը։ Իսպանիայի ազգային հավաքական. Դարպասապահներ. Կասիլյաս («Ռեալ»), Կանիսարես («Վալենսիա»)։ Պաշտպաններ. Սեսար («Դեպորտիվո»), Ռաուլ Բրավո («Լիդս», Անգլիա), Սալգադո, Էլգերա (երկուսն էլ՝ «Ռեալ»), Նավարրո («Սեւիլիա»), Արանսաբալ («Ռեալ», Սոսիեդադ), Մարչենա («Վալենսիա»)։ Կիսապաշտպաններ. Էտչեբերիա («Ատլետիկ»), Խավի («Բարսելոն»), Խոակին («Բետիս»), Վալերոն («Դեպորտիվո»), Ալբելդա, Բարախա, Վիսենտե (բոլորն էլ՝ «Վալենսիա»)։ Հարձակվողներ. Տրիստան («Դեպորտիվո»), Գուտի, Ռաուլ (երկուսն էլ՝ «Ռեալ»)։ Մամուլում հակասական կարծիքներ են հնչում կապված Հյուսիսային Իռլանդիայի՝ իրաքյան պատերազմի պատճառով Հայաստան ժամանել-չժամանելու հետ։ Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հյուսիսիռլանդացիները չեն ցանկանում գալ՝ մտահոգվելով իրենց անվտանգությամբ եւ այդ հարցի շուրջ բանակցում են ՈՒԵՖԱ-ի հետ։ Դրանց մի մասն էլ վստահեցնում է, թե ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ փոփոխել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամկետները։ Երեկ ՀՖՖ-ում վերջնականապես լույս սփռեցին այդ հարցի վրա։ Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականը ժամանելու է Հայաստան։ Սակայն երեկ, որքան էլ փնտրեցինք ինտերնետում, չգտանք նրանց թիմի ճշգրտված կազմը։ Այդ պատճառով էլ հայ ֆուտբոլասերներին տրամադրում ենք այն տարբերակը, որ տպագրված էր «UEFA.COM»-ի փետրվարի 22-ի էջում։ Դարպասապահներ. Ռոյ Քերոլ, Մայք Թեյլոր, Թոմի Ռայթ։ Պաշտպաններ. Քրիստոֆեր Բեյրդ, Դենի Գրիֆֆին, Շոն Հոլմս, Աարոն Հյուզ, Ջորջ Մակքարթնի, Պատրիկ Մակգիբոն, Քոլին Մերդոք, Իան Նոլան, Ջերի Տագգարտ, Մարկ Ուիլյամս։ Կիսապաշտպաններ. Քեվին Հորլոք, Մայքլ Հյուզ, Դամյեն Ջոնսոն, Պիտեր Քենեդի, Նիլ Լենոն, Սթիվ Լոմաս, Ջիմ Մեգիլթոն, Գրանտ Մականն, Ջոն Մակքարթի, Պեթ Մակկուրտ, Ֆիլիպ Մելրայն, Դենի Սոններ, Քիրան Թոներ, Ջեֆֆ Ուիթլի։ Հարձակվողներ. Ադրիան Կուտ, Ուորեն Ֆինի, Գլեն Ֆերգյուսոն, Կիթ Գիլսփի, Ֆիլիպ Գրեյ, Դեւիդ Հիլի, Էնդրյու Կերկ, Փոլ Մաքնայթ, Փոլ Մաքվեյ, Օուեն Մորիսոն, Ջեյմս Քուին, Սթիվեն Ռոբինսոն։ Մարզիչ՝ Սեմմի Մաքինրոյ։ 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակ 1. Իսպանիա 2 2 0 0 5-0 6 2. Ուկրաինա 3 1 2 0 4-2 5 3. Հունաստան 3 1 0 2 2-4 3 4. Հայաստան 2 0 1 1 2-4 1 5. Հս. Իռլ. 2 0 1 1 0-3 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել