Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ օդ ենք շնչում

Ապրիլ 26,2003 00:00

Ի՞նչ օդ ենք շնչում Կամ արհեստականի կարիք ե՞րբ կունենանք Այսօր Երեւանում օդի աղտոտվածության չափը գերազանցում է սահմանված նորմերը։ Ըստ նյութերի՝ գերազանցման չափը հետեւյալն է՝ փոշի – 2,5 անգամ, ազոտի երկօքսիդ (NO2) – 3 անգամ, ծծմբի երկօքսիդ (ՏՕ2) 172 2,5 անգամ։ Սրանք 2000 թ. տվյալներն են։ «Սրանք մոտավոր թվեր են, քանի որ տեխնիկան հին է եւ չափումներն էլ ճշգրիտ չեն»,172 ասաց բնապահպանության նախարարության արտանետումների նորմավորման բաժնի պետ Մարտին Ծառուկյանը։ Մթնոլորտային օդի աղտոտման հիմնական պատճառներն են՝ կանաչապատ գոտիների աստիճանական վերացումը, արտադրական ձեռնարկությունների, գործարանների եւ հասարակական տրանսպորտի արտանետումները։ Վերջին տարիների ընթացքում Երեւանում օր օրի ավելանում են զանազան շինություններ՝ սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ։ Ծառն ու թուփը իրենց տեղը զիջում են այս արհեստական «զարդարանքներին»։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն (նոյեմբերի 1, 1994թ.)՝ նմանատիպ օբյեկտներ թույլատրվում է կառուցել միայն ամայի եւ անբարեկարգ վայրերում։ Ինը էկոլոգիական հասարակական կազմակերպությունների կատարած հետազոտություններից պարզվել է, որ 2002թ172ին քաղաքի ընդհանուր տարածքի 92 600 հա-ից ծառաթփածածկույթը կազմել է 570 հա, այսինքն՝ բնապահպանական նորմատիվների անհրաժեշտ 40%֊ի փոխարեն կանաչապատման ցուցանիշը 2,5% է։ Իսկ մեկ երեւանցուն հասնող կանաչ տարածքն ընդամենը 4,57 քմ է։ Ինչպես ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը, մթնոլորտային օդի մաքրության գլխավոր նախապայմանը կանաչ բուսականությունն է։ Կառավարությանը, քաղաքապետարանին, բնապահպանության նախարարությանն ուղղված կազմակերպության կանաչ զանգվածի ոչնչացման մասին դիմում172 բողոքները մնացել են անպատասխան։ Իսկ բժիշկները գտնում են, որ վերջին երկու տարիների ընթացքում գրանցվել է մաշկային, ալերգիկ, շնչուղիների եւ թոքերի հիվանդություններով մարդկանց թվի աճ եւ դրա հիմնական պատճառներից մեկը օդի խիստ աղտոտվածությունն է։ ԼԻԱՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԼԱԼԱ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել