Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղտոտ տեխնոլոգիաները շարունակվում են

Ապրիլ 26,2003 00:00

Կեղտոտ տեխնոլոգիաները շարունակվում են «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը շարունակում է դժգոհել մամուլից ու նրա րապարակումներից: Պրն Հարությունյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ կոնկրետ «Առավոտում» տպվող՝ քաղաքական գործիչների, այժմ արդեն՝ կուսակցությունների վարկանիշային ցուցակներին՝ տրամաբանական հարցով. «Արդյո՞ք քաղաքական կուսակցությունների վարկանիշի ցուցակ կազմողը անկախ մարմին է: Իսկ ինչպե՞ս է նա ֆինանսավորվում: Երբ նախագահական ընտրություններից առաջ տրվում էր քաղաքական գործիչների վարկանիշը, շատ մարդիկ նայում էին ցուցակին եւ տեսնում, որ եթե իր նախընտրած թեկնածուի շանսերը քիչ են, իսկ մյուսինը՝ շատ, վերջին ցուցանիշն ազդում է այդ մարդու որոշման վրա, որովհետեւ մարդը մտածում է ՝ միեւնույն է, իմ թեկնածուն չի հաղթի, իզուր ձայն չտամ: Ձեր թերթում մեր կուսակցության անունը չի գրվում, գրվում է մի ուրիշ, մեկ օրում ստեղծված կուսակցության անուն: Թերթը ոչ օբյեկտիվ ինֆորմացիան տալիս է հասարակությանը, իսկ հասարակության վրա դա ազդում է: Եթե մեկի ռեյտինգն արհեստականորեն բարձրացվում է, հետո այդ մարդիկ անցնում են պառլամենտ, վատ օրենքներ են ընդունում, դրանից տուժում է հասարակությունը, դա ազգի ողբերգությունն է: Օրինակ՝ դուք գնացել եք ընտրության, ձեր ձայնը գողացել են, վիճակագրության մեջ դա լուրջ թիվ չէ: Կամ՝ պատերազմում թե քանի մարդ է մահացել, ի վերջո դա վիճակագրություն է, բայց ամեն մի մահացածի ընտանիքի համար հարազատի կորուստը շատ մեծ է»: Ա. Հարությունյանը նկատեց նաեւ, որ թեպետ մեծ գումար պետք չէ քարոզարշավի ժամանակ մյուսին հայհոյելու համար, առավելեւս, որ հայհոյողը դրա համար պատասխանատվություն չի կրում, սակայն դա կեղտոտ տեխնոլոգիա է, որով առաջնորդվում են նաեւ թերթերը: Այսպես՝ «մեկն ասում է, որ այս կինն անբարոյական է, թերթ ունեցողն էլ գրում է: Ինձ էլ ասում էին՝ հանելու է Քոչարյանի օգտին, հանեցի՞, չհանեցի: Այսօր կուսակցությունները բուդ են բաժանում, ո՞վ է խոսում օլիգարխների դեմ, ես եմ խոսում: Փողերը վերցրել են, տեղերը բաժանել8230 օրինակ այս նկարը (խոսքը նախավերջին էջի, հորոսկոպի նկարի մասին է- Հ. Բ.) ի՞նչ կապ ունի աստղագուշակի հետ, որ երեխաներն առնեն, թաքուն նայե՞ն: Դուք միայն մի անգամ այս նկարը չեք տպել, այն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը: Գուցե կապ չկա դրա հետ, բայց այդպես եմ նկատել: Չէ, սիրուն աղջիկ է, բայց ո՞ւմ համար է, ի՞նչ է դաստիարակում, ավելի մերկ վիճակ էլ է, չէ՞, լինում, ինչի՞ համար: Դրա փոխարեն կարելի էր լավ գաղափար գրել, կամ գրել, թե ինքը (խոսքն էլի նույն աղջկա մասին է- Հ. Բ.) գարասկոպով ինչ է»: Կուսակցության ղեկավարի մյուս մտքերին կանդրադառնանք հաջորդաբար: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել