Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Մայիս 03,2003 00:00

ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Եվրոպայում ֆուտբոլի ազգային հավաքականների մակարդակով տեղի ունեցող ամեն մի իրադարձություն հետաքրքրում է հայ ֆուտբոլասերներին, հատկապես, եթե դա առնչվում է «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի 6-րդ խմբում մեր մրցակիցներին։ Ապրիլի 30-ը ՈՒԵՖԱ-ի օրացույցով հավաքական թիմերի ընկերական հանդիպումների օր էր եւ Հին աշխարհամասի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերին հավակնող ընտրանիներն իրենց հնարավորությունները ստուգելու եւս մի առիթ ունեցան։ Մեր՝ 6-րդ խմբի առաջատար Իսպանիան Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում «անհյուրընկալ» գտնվեց Էկվադորի նկատմամբ՝ նրա դարպասն անցկացնելով չորս անպատասխան գնդակ։ Ընդ որում, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆեռնանդո Մորիենտեսը։ Ուկրաինան՝ խմբի մեր առաջիկա մրցակիցը, որի հետ Հայաստանի ազգային հավաքականը Լվովում ուժերը չափելու է հունիսի 7-ին, Կոպենհագենում 0։1 հաշվով տանուլ տվեց Դանիային։ Իսկ ահա Հունաստանը Սլովակիայում համառ պայքարում 2։2 խաղաց տեղի ընտրանու հետ։ Մյուս ընկերական խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ուզբեկստան-Բելառուս՝ 1։2, ընդ որում, դաշտի տերերի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել մեր հայրենակից Հակոբյանցը, Ֆինլանդիա-Իսլանդիա՝ 3։0, Շվեդիա-Խորվաթիա՝ 1։2, Բուլղարիա-Ալբանիա՝ 2։0, Լիտվա-Ռումինիա՝ 0։1, Լիխտենշտեյն-Սաուդյան Արաբիա՝ 1։0, Չեխիա-Թուրքիա՝ 4։0, Լիբիա-Արգենտինա՝ 1։3, Գերմանիա-Սերբիա եւ Չեռնոգորիա՝ 1։0, ՀԱՀ-Ջամայկա՝ 0։0, Հոլանդիա-Պորտուգալիա՝ 1։1, Իռլանդիա-Նորվեգիա՝ 1։0, Շվեյցարիա-Իտալիա՝ 1։2, Հունգարիա-Լյուքսեմբուրգ՝ 5։1, Թունիս-Սենեգալ՝ 1։0, Բելգիա-Լեհաստան՝ 3։1, Ֆրանսիա-Եգիպտոս՝ 5։0, Մարոկկո-Կոտ դ՛ Իվուար՝ 0։1, Շոտլանդիա-Ավստրիա՝ 0։2, Չիլի-Կոստա Ռիկա՝ 1։0, Կոլումբիա-Հոնդուրաս՝ 0։0, Պերու-Պարագվայ՝ 0։1, Մեքսիկա-Բրազիլիա՝ 0։0։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել