Լրահոս
Օրվա լրահոսը

40 ՏԱՐԻ՝ ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿ

Մայիս 29,2003 00:00

40 ՏԱՐԻ՝ ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿ «Դասական երաժշտությունը մաքրում է մարդկանց՝ հասարակությունը դարձնելով ուրիշ, մաքրում է նաեւ քաղաքական մթնոլորտը»,- համոզված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագամբի արդեն 40 տարիների «առաջին ջութակ», ասել է թե՝ կոնցերտմայստեր, Յուրի Պողոսյանը՝ ՊՅուԽը։ Նրա խոսքերով, «տարիների ընթացքում ֆիլհարմոնիկ նվագախումբ են եկել-գնացել տնօրեններ ու ղեկավարներ՝ իրենց կազմով, որոնց «խոհանոցային» կյանքի ու գործունեության հետ ոչ մի կերպ եւ ոչ մի բանով չեմ առնչվել»։ Նա ունի նվագախմբի հետ աշխատելու հրաշալի ձիրք, ամենակարճ փորձային ժամանակամիջոցում հասցնում է ստեղծել անսամբլային հավասարակշռություն ոչ միայն ջութակահարների, այլ նաեւ նվագախմբի մնացյալ օղակներում։ Ընդհանրապես, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմայստերները հաճախ ղեկավարում են այս կամ այն համերգային ծրագրերի փորձերը, կանգնելով դիրիժորական վահանակի առջեւ, սակայն նրանցից քչերն են հաստատվում որպես դիրիժոր։ 1981 թվականին Գյումրիում, Բեթհովենյան փառատոնի հերթական համերգին Սանկտ Պետերբուրգից չէր ժամանել հրավիրված դիրիժորը եւ Յու. Պողոսյանին այլ բան չէր մնում, քան վաղօրոք նշանակված համերգը փրկելը։ Այդ թվականից հանդես է եկել դիրիժոր Յու. Պողոսյանը։ 70-80-ական թվականներին նա ղեկավարել է կոնսերվատորիայի կամերային, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերը։ 91-ին հիմնադրված Էդուարդ Թոփչյանի «Սերենադ» կամերային նվագախումբը ստեղծվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Յու. Պողոսյանի ղեկավարած կամերային նվագախմբի բազայի վրա։ ՀՊՖՆ-ի կազմում նա ելույթներ է ունեցել արտասահմանյան մի շարք երկրներում, աշխատել Մ. Մալունցյանի, Մ. Տերյանի, Օ. Դուրյանի, Դ. Խանջյանի, Վ. Գերգիեւի եւ ուրիշ մեծանուն դիրիժորների ղեկավարությամբ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031