Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարդի չեմ խաղում»

Հունիս 19,2003 00:00

«Նարդի չեմ խաղում» «Երբ օգոստոսն է ու շոգ, հարեւաններով զրուցում ենք հազար ու մի բանից, հիշում ենք «գյոզալական օրերն ու գյոզալներին», նարդին շրխկացնելով հանգավորված պատմություններ ենք պատմում ժողովրդավարությամբ ժողովուրդներին հոշոտելու մասին»,- ընտրություններից հետո ահա այսպիսի գեղարվեստական նոթեր զետեղելով է զբաղվում «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանը։ Չանդրադառնալով քաղաքականությանն ու մասնավորապես Պարույր Հայրիկյանի հետ իրենց անպտուղ դաշինքի անհաջողություններին, Ռուբեն Մնացականյանին հնարավորություն տվեցինք «կիսվել» իր ամառային, շոգ ապրումների մասին: Սակայն վերջինս, միեւնույն է, չէր կարողանում որեւէ կերպ ձերբազատվել այս իշխանություններից, որի «հրամանատարին» սակայն նա իր ողջ կարողություններով սատարել է այս ընտրություններում: Այսինքն՝ իսկապես սիրո զգացումից մինչեւ ատելություն Ռուբեն Մնացականյանի մոտ մեկ քայլանոց է եղել, ինչի մասին նա նախընտրում է չխոսել: «Ցավով, ափսոսանքով անդրադառնում ենք «հայրենաշունչ» բանսարկուների ընտրարշավներին ու հայհոյելով իշխանավորներին՝ իմաստավորում ենք կյանքն ու եզրափակում, ասելով՝ գողերը համերաշխ են գողության գնալիս, գզվռտոցը սկսվում է ավարը բաժանելիս»,- այս ընթացքում հասկացել է «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցության նախագահը: Սակայն այս դաժան գզվռտոցն ու գողերի համերաշխ գողոնի ավարտն, ըստ Մնացականյանի, պոռթկում ունի. «Հետո պոռթկում է վիրավորանքն ու ցավը հայրենալքությունն ու հայրենադավությունն արդարացնող հողմապտույտում եւ ճնշված ու վշտացած՝ բարի գիշեր ասելով՝ բացում ենք մեր տան դուռն ու մոլորված, օրահացի կարոտ գլուխներս դնելով բարձին` ակամա վերադառնում ենք երեկվա օրվան: Անդրադառնում ենք հարեւանի հարցազրույցին, որ ելքի վիզա ստանալու համար, գիտենք, մուծվել է «000» դեսպանատանը, հիշում ենք նրա ծնողին, որն աղբանոցից հաց է հավաքում, ու հաշվում ենք այն մարդկանց քանակը, որոնք մեկ օրում մեր մեկ ամսվա ապրուստի գումարը մուծելով, մտել են հարցազրույցի եւ մերժված դուրս եկել,- ասաց նա՝ ավելացնելով,- նարդի չեմ խաղում: Չեմ խաղում, որովհետեւ ինձ հետ չեն ուզում խաղալ, ասում են՝ զառ ես բռնում, իրենք բռնում են, «բլդուղները» լիքը զառ է լցրած, ինձ են ասում՝ զառ ես բռնում…8230 Հայրենիք, ՀՀՇ, Լեւոն, Լեւոն էին խաղում, ասում էին՝ բա էլ ո՞վ, եթե ոչ նա, ասում էի՝ դու… Չէին հասկանում։ Հետո հայհոյում էին, ոչ իրենց, այլ ինձ, ասում էին՝ դու ես մեղավորը: Չեմ ընդդիմանում: Չեմ էլ ասում «կեցցե՛ Ստալինը»…8230 Գրի առավ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել