Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՆԱՐԿ

Հունիս 21,2003 00:00

ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՆԱՐԿ Առաջին անգամ Հայաստանում տպագրվել է ուսումնական ձեռնարկ, որտեղ տեղ են գտել «Քրեակատարողական հոգեբանություն» առարկայի մասին վերլուծություններ, ինչպես նաեւ դատապարտյալի անձի հոգեբանական ուսումնասիրություններն ու նրանց հոգեբանական պատնեշի հաղթահարմանը վերաբերող հարցադրումները։ «Իրավաբանական հոգեբանություն» ձեռնարկը տպագրվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ, Ն. Առուստամյանի, Ռ. Աղուզումցյանի, Վ. Մելքոնյանի, Ա. Գասպարյանի համահեղինակությամբ։ Դատական իրավաբանության դպրոցի լավագույն ներկայացուցիչ Ի. Բարշովը պնդում է, որ եթե դատավորը չգիտի հոգեբանություն, ապա դատավարությունը կլինի ոչ թե կենդանի մարդկանց դատ, այլ դիակների դատաստան։ Հեղինակները նախաբանում կարեւորել են վկաների ցուցմունքների հոգեբանական խնդիրներին անդրադառնալը, ելնելով ցուցմունքի հավանականության չորս կանխավարկածից՝ ա) վկան չի սխալվում եւ չի ստում, բ) վկան չի ստում, բայց սխալվում է, գ) վկան չի սխալվում, բայց ստում է, դ) վկան եւ ստում է, եւ սխալվում։ Առանձին հետաքրքրությամբ են կարդացվում հատկապես «Հանցագործ խմբերի հոգեբանական բնութագիրը», «Սեքսուալ հանցագործությունների գործերով տուժածների դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները», «Հասուն, տարեց եւ ծերության տարիքի դատապարտյալների հոգեբանական առանձնահատկությունները», «Դատապարտյալների հոգեբանական պատրաստությունը եւ ադապտացիան կյանքի նոր պայմաններին» բաժինները։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30