Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՉՄՈՌԱՑՎԻ

Հունիս 21,2003 00:00

ՈՐ ՉՄՈՌԱՑՎԻ Քանի որ Սերգո Երիցյանն այլեւս ժամանակ չի ունենա շարունակել իր «Կարծիք» հաղորդաշարը, մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք հաղորդաշարով եթեր հեռարձակված մտքի գոհարներին: Սերգո Երիցյանը Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում զրուցում է գյուղացիներից մեկի հետ եւ դիմում բացառիկ հարցով. – Ի՞նչ պրոբլեմներ ունեք: Գյուղացին թվարկում է. – Ցորեն չունենք, որ հաց թխենք, ոչ խմելու ջուր ունենք, ոչ ոռոգման, հոսանքի վարձը չենք կարողանում մուծել, կտրում են, գազ չեն քաշում, երեխեքին չենք կարողանում դպրոց ուղարկել8230 – Է՞լ ինչ պրոբլեմ ունեք,- շարունակում է հեռուստալրագրողը՝ երեւի սպասելով, որ գյուղացին դրանից հետո կպատմի, որ, ասենք, մոտակայքում կազինո կամ գիշերային ակումբ չկա, կինն էլ բավարար քանակով երեկոյան զգեստ չունի: Սերգո Երիցյանը մեկ այլ գյուղում է: Կանչում է պատահած դպրոցահասակ երեխայի. – Դպրոց գնում ե՞ս: – Հա: – Դասագիրք ունե՞ս: – Դե, մի քանի հատ ունեմ: – Բա մնացա՞ծը: – Դե, մնացածն էլ չունեմ, էլի,- զարմացած ուսն է թոթվում կովին արոտից տուն բերող հոգնած երեխան: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել