Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 25,2003 00:00

Օ՜Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի քննարկմանը ներկայացված նախագծում առաջարկ է արվել չհաստատել ԵԽ-ում Հայաստանի խորհրդարանական նոր պատվիրակության մանդատները։ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նման ժխտողական վերաբերմունքը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, այնտեղ չէր կարող որոշվել՝ մանդատներից զրկե՞լ, թե՞ ոչ։ Այս նիստի ժամանակ որոշում չի էլ կարող լինել։ Եթե պնդվի այդ հարցն աշնանային նստաշրջանում, այն ժամանակ կքննարկվի եւ որոշումն այդ ժամանակ կընդունվի։ «Սա ուղղակի անտրամաբանական մի առաջարկություն է, թերեւս, չի բացառվում, նաեւ քաղաքական նկատառումներով։ Ինչո՞ւ. որովհետեւ որեւէ քայլ պիտի ենթադրի նաեւ շարունակություն։ Այս առաջարկությունը պարզապես փակուղային մի առաջարկություն է, որովհետեւ, ի վերջո, կա խնդիր (որեւէ մեկը չի ժխտում, որ Հայաստանի ընտրությունների հետ կա խնդիր), եթե մենք համարում ենք, որ այս ընտրություններով ամեն ինչ վերջանում է եւ սրանով պետք է ավարտել, միգուցե առաջարկությունը ճիշտ է, դրանով պետք է ավարտել եւ ասել, որ Հայաստանը եւ ԵԽ-ն այլեւս իրար հետ որեւէ առնչություն չունեն, բայց ողջամտությունն ասում է ճիշտ հակառակը. այո՛, եղել են լուրջ թերություններ, բայց նպատակը ոչ թե կապերը կտրելը պիտի լինի, այլ այդ թերությունները վերացնելը»,- նշեց պրն Թորոսյանը։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Ժողովրդավարության հասնելու ճանապարհն այդքան հեշտ չի եւ ժողովրդավարության հասնելու համար ուժային լուծումներ են պետք գալիս։ Սա է պատճառը, որ ԵԽ-ն՝ տեսնելով, որ ուղիղ խոսքը, ստորագրված պարտավորությունը չկատարելը, իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը տանում է նրան, որ Հայաստանն ինքը չի հարգում իր ստորագրությունը, ստիպված է լինում պատժամիջոցներ օգտագործել։ Ես սա չեմ ընդունում որպես լավ լուր, որովհետեւ այդ որոշումը վերաբերում է իմ երկրին, իսկ իմ երկիրը Ռոբերտ Քոչարյանը չի, իմ երկիրը հայ մարդն է եւ ցանկացած հայ մարդու կվիրավորեր, որ ինքը դեմոկրատ չէ»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30