Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ազգի թշնամիները

Հունիս 25,2003 00:00

Ովքե՞ր են ազգի թշնամիները «ԱՄ»-ը մեծ հույսեր չի կապում նորընտիր խորհրդարանի հետ «Ազգային միաբանություն» կուսակցության հայտարարությունը 2003 թ. մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների քաղաքական հետեւանքների մասին, ըստ էության, չէր լինի կամ կլիներ մի փոքր այլ կարգի, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Սահմանադրական դատարանում չվիճարկվեին Ստեփան Դեմիրճյանի կողմից։Ի վերջո, այդ բողոքարկման արդյունքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երկնեց վստահության հանրաքվեի անցկացման գաղափարը։ Ժամանակին Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե Ստեփան Դեմիրճյանը ճիշտ չարեց, որ գնաց երկրորդ փուլի, այժմ օգտվում է երկրորդ փուլի արդյունքում ծնված ՍԴ հայտնի որոշումից։ Սա այլեւս էական չէ, էականն այն է, թե ո՞ր քաղաքական ուժերը կգնան «ԱՄ»-ի կոչի ետեւից։ «ԱՄ»-ն իր հայտարարության մեջ կոչ է անում. «Գիտակցելով, որ վրա հասնող վտանգից՝ ՀՀ քայքայումից եւ ԼՂ շուրջ աղետալի զարգացումներից, մեզ կարող է փրկել միայն մեր երկրում ժողովրդավարական սահմանադրական կարգերի վերահաստատումը եւ լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը, «ԱՄ»-ն ազգի ճակատագրով մտահոգ բոլոր պատգամավորներին կոչ է անում ի կատար ածել ՀՀ նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու Սահմանադրական դատարանի հայտնի երաշխավորությունը»։ Եթե պատգամավորներն «ազգանպաստ որոշում կայացնելու պատրաստակամություն» չցուցաբերեին, «ԱՄ»-ը մտադիր է նախաձեռնել ստորագրահավաք եւ մեկ միլիոն ստորագրություն ունենալով՝ կձգտի իրականացնել հանրաքվեն։ Այս ամենը որքան լուրջ, նույնքան էլ երկիմաստ է։ Ժամանակին կոմունիստները եւս հավաքեցին մեկ միլիոն ստորագրություն, սակայն «Ռուսաստան-Բելառուսին» Հայաստանն այդպես էլ չմիացավ։ Սակայն այս անգամ ստորագրահավաքը շուտ չի լինի։ «ԱՄ»-ը սեպտեմբերին կփորձի շոշափել նորընտիր ԱԺ-ի տրամադրվածությունը եւ հետո միայն կդիմի ժողովրդին։ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ մեր դիտարկմանն ի պատասխան՝ եթե չլիներ երկրորդ փուլ, չէր լինի նաեւ ՍԴ հայտնի որոշումը, եւ «ԱՄ»-ն չէր վստահության ստորագրահավաք կազմակերպել, ասաց, որ ազգին վերաբերող խնդիրները պետք չէ սեփականաշնորհել եւ բոլորը պետք է համագործակցեն, երբ խոսքը վերաբերում է ազգի շահին։ «ԱՄ»-ը մեծ հույսեր չի կապում նորընտիր խորհրդարանի հետ եւ գրեթե վստահ է, որ ազգային երեսփոխաններն ի կատար կածեն ՍԴ-ի երաշխավորությունը վստահության հանրաքվեի վերաբերյալ. «Մենք հույսեր չենք կապում, թե ԱԺ-ում մեր առաջարկը կընդունվի, բայց գոնե կպարզվի, թե ովքեր են ազգի թշնամիները,- ասաց Ալեքսան Կարապետյանը, ավելացնելով, որ եթե վստահության հանրաքվեի հարցը կլուծվի,- ժողովուրդը մեզ չի ների, եւ ազգի շահերից բխող հարցերում մենք պարտավոր ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30