Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Հունիս 27,2003 00:00

ՍՊՈՐՏԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆԸ Օգոստոսի 16-26-ը Երեւանում անցկացվելու են Համահայկական մարզական երրորդ խաղերը։ Հաշվի առնելով աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայ համայնքների ցանկությունը, Խաղերի կազմկոմիտեն ծրագրի մեջ մտցրել է նաեւ բադմինտոնը։ Այնպես որ, այս տարի Խաղերի մասնակիցները կմրցեն բասկետբոլից, վոլեյբոլից, ֆուտբոլից, ֆուտզալից, աթլետիկայից, թենիսից, շախմատից, լողից, սեղանի թենիսից եւ բադմինտոնից։ Ներկայիս դրությամբ մասնակցության հայտ ստացվել է աշխարհի 32 երկրների 85 քաղաքներից։ Սակայն, ինչպես ասաց Խաղերի գլխավոր մրցավար Հարություն Յավրյանը, այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ Նա տեղեկացրեց նաեւ, որ նախորդ անգամվա փորձը ցույց է տվել, որ բացման արարողությանը բոլոր ցանկացողները չեն կարողացել ներկա լինել «Հանրապետական» ստադիոնի սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Դրա համար էլ որոշվել է 3-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունն անցկացնել «Հրազդան» ստադիոնում, իսկ պաշտոնական փակումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-մշակութային կենտրոնում։ Կառավարական կազմկոմիտեն նախապատրաստական փուլում ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի բացառվեն նախորդ խաղերում տեղ գտած կազմակերպական բացթողումներն ու վրիպումները։ Երեկ Սպորտպետկոմի դահլիճում անցկացվեց Համահայկական 3-րդ մարզական խաղերի վիճակահանությունը։ Ինչպես եւ սպասվում էր, բավականաչափ շատ հայտեր են ներկայացվել խաղային մարզաձեւերում՝ բասկետբոլում, ֆուտբոլում եւ ֆուտզալում։ Վիճակահանությամբ ըստ մարզաձեւերի մասնակից թիմերը կազմեցին հետեւյալ խմբերը։ Բասկետբոլ, կանայք, 12 թիմ, երեք խումբ։ 1-ին. Երեւան, Կահիրե, Սպահան, Լիոն 2-րդ. Գյումրի, Սիդնեյ, Ստեփանակերտ, Փասադենա 3-րդ. Թեհրան, Մոսկվա, Վիեննա, Գլենդել։ Տղամարդիկ, 24 թիմ, վեց խումբ։ 1-ին. Գլենդել, Թբիլիսի, Վիեննա, Գյումրի 2-րդ. Երեւան, Մոսկվա, Ստամբուլ, Ժնեւ 3-րդ. Վալեյ, Սալոնիկ, Կահիրե, Անթիլիաս 4-րդ. Թեհրան, Լիոն, Սիդնեյ, Փասադենա 5-րդ. Հալեպ, Ախալքալաք, Ալեքսանդրիա, Սպահան 6-րդ. Լոս Անջելես, Տորոնտո, Ֆրանկֆուրտ, Լաթակիա։ Վոլեյբոլ, կանայք, 10 թիմ, երկու խումբ։ 1-ին. Երեւան, Վիեննա, Թեհրան, Թբիլիսի, Ալմելո 2-րդ. Սիսիան, Ստեփանակերտ, Ստամբուլ, Արթիկ, Փասադենա Տղամարդիկ, 10 թիմ, երկու խումբ։ 1-ին. Վանաձոր, Նոր Հաճըն, Գլենդել, Թբիլիսի, Ախալքալաք 2-րդ. Երեւան, Թեհրան, Ստամբուլ, Վիեննա, Սոֆիա։ Ֆուտզալ, 20 թիմ, հինգ խումբ։ 1-ին. Ստամբուլ, Երուսաղեմ, Ալմելո, Թբիլիսի 2-րդ. Նիկոսիա, Սիդնեյ, Մանչեսթեր, Սան Պաուլու 3-րդ. Թեհրան, Սոֆիա, Վանաձոր, Ուպսալա 4-րդ. Գյումրի, Ստեփանակերտ, Հալեպ, Վալեյ 5-րդ. Երեւան, Մոսկվա, Մարսել, Կահիրե։ Ֆուտբոլ, 20 թիմ, հինգ խումբ։ 1-ին. Ստամբուլ, Մոսկվա, Ախալքալաք, Թեհրան 2-րդ. Երեւան, Սիդնեյ, Թբիլիսի, Սոլնեչնոգորսկ 3-րդ. Սպահան, Վիեննա, Նինոծմինդա, Հայաստան-3 4-րդ. Վալեյ, Ախալցխա, Ալմելո, Նիկոսիա 5-րդ. Ստեփանակերտ, Բրյուսել, Գյումրի, Հոլիվուդ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել