Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶԾ-Ն

Դեկտեմբեր 18,2004 00:00

ՄԱԶԾ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է Երեկ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) արդարադատության նախարարության ու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծի քննարկում: Նպատակն էր՝ դիտարկել հայեցակարգի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կազմակերպությունների, այդ թվում՝ գործարար հատվածի շահերը ներկայացնող միությունների մոտեցումներն ու առաջարկները: Քննարկմանը ներկայացվեցին լոբբիստական գործունեության կարգավորման միջազգային փորձը, լոբբիստական գործունեության ձեւերը, սահմանափակումները, լոբբիստի իրավունքներն ու պարտականությունները: ԱԺ ՄԱԿ խմբակցության փորձագետ Հովսեփ Ղազարյանը, թեմայի առնչությամբ հայտնելով իր կարծիքը, մասնավորապես ասաց. «Յուրաքանչյուր պատգամավոր իր ընտրողների լոբբիստն է, յուրաքանչյուր կուսակցություն իր գաղափարակիրների ու կողմնակիցների լոբբիստն է, հայկական մենթալիտետի համաձայն յուրաքանչյուր ոք արդեն լոբբիզմ է իրականացնում իր այն ծանոթ-բարեկամի միջոցով, որ պաշտոնական դիրք է գրավում: Բայց եթե խումբ ես, չունես ծանոթ, չունես հնարավորություններ, բայց ցանկություն ունես կյանքը լավացնելու, լսելի դառնալ՝ առանց ցույցերի, երթերի, ապա կարող ես լոբբիստ վարձել»: ՄԱԶԾ «Աջակցություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի մասնագետ Վահան Ասատրյանը հույս հայտնեց, որ հանրային իրազեկության բարձրացումը կնպաստի քաղաքացիների մասնակցությանը որոշումների ընդունմանն ու դրանց վերահսկողությանը: Ինչն էլ իր հերթին հիմք կծառայի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031