Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼՐԱՂԱՑԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիս 07,2005 00:00 Share

ԱԼՐԱՂԱՑԸ
ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Երեկ տրանսպորտի
եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով մամուլում մի քանի անգամ կրկնվող
մեղադրանքին, որ նա խոչընդոտում է ԴԱՀԿ մարմիններին՝ ալրաղացի հետ կապված, «Առավոտին»
ասաց. «Եթե նպատակը իմ մասին ինչ-որ վատ բան գրելն է, ապա խնդիր չկա՝ թող 4-րդ կամ
5-րդ անգամ տպագրեն նույն տեքստը: Եթե ցանկություն կա իրողությունն իմանալու, ապա
կարող եմ այն հակիրճ ներկայացնել: Երբ 99-ի հոկտեմբերի 27-ի հայտնի իրադարձություններից
հետո քիչ թե շատ ուշքի եկա եւ 2000-ի հունվարի վերջերին կարողացա գործերով զբաղվել,
իմացա, որ ոմն Ռոլանդ Սարգսյան «Արարատ-Լադային» պարտք էր մնացել եւ հիմնարկ էր բերել
ինչ-որ ալրաղացի մասեր՝ իբր որպես փոխհատուցում: «Արարատ-Լադայի» այն ժամանակվա տնօրեն
Ռուբեն Թովմասյանն ինձ հարցրեց՝ կարո՞ղ է Սարգսյանը «վճարել» ալրաղացով, ես դրան
կտրականապես դեմ էի: Ռ. Թովմասյանն իր գումարներով փակեց Սարգսյանի պարտքերը եւ դարձավ
ալրաղացի սեփականատերը, որը երբեք ոչ «Արարատ-Լադային», ոչ էլ ինձ անձամբ չի պատկանել:
Հիմա ասեք՝ հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով ես պետք է խոչընդոտեմ ԴԱՀԿ-ին՝ գործողություններ
իրականացնել մի ապրանքի վերաբերյալ, որի տերը ես չեմ եւ երբեք չեմ եղել: Բնականաբար,
ոչ ոք պարտավոր չէ իմ ասածները հալած յուղի տեղ դնել: Բայց ես կարող եմ առաջարկել
ճշտել իմ ասածները առնվազն հինգ տեղից: Կարելի է դիմել Պետռեգիստր՝ իմանալու, արդյոք
ես որեւէ ձեւով տնօրինե՞լ եմ այդ սեփականությունը: Կարելի է տեղեկություններ ստանալ
Ռուբեն Թովմասյանից: Կարելի է ուղիղ դիմել ԴԱՀԿ-ին եւ հետաքրքրվել, թե ինչու նրանք
չեն վերցնում այդ չարաբաստիկ ալրաղացը: Կարելի է դիմել Երեւանի դատախազություն եւ
հետաքրքրվել՝ ինչ գործողություններ են իրականացվում հետախուզման մեջ գտնվող Ռոլանդ
Սարգսյանին բերման ենթարկելու ուղղությամբ: Վերջապես, կարող եմ տրամադրել նույն Սարգսյանի
դիմումը՝ ուղղված Երեւանի դատախազ Հրաչիկ Բադալյանին, որտեղ նա նույն պատմությունն
է անում: Ինչ մնում է այն պնդմանը, որ ալրաղացը խանգարում է հայ-թուրքական
հարաբերությունների բարելավմանը, ապա ես դա «սեւ հումորի» շարքին եմ դասում»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել