Վաղը Աստանայում (Ղազախստան) մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, իսկ այսօր կայացել է ըմբիշների կշռման արարողությունը եւ վիճակահանությունը։ Մեկնարկային օրը պայքարը սկսող Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներին վիճակահանությամբ բաժին է հասել երկուական վրացի եւ ռուս մրցակից։
55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը կգոտեմարտի Վախթանգ Լոլուայի, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ Դիմիտրի Խաչիձեի հետ։ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում կհանդիպի Սերգեյ Կուտուզովին, իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանի մրցակիցը կլինի Համզատ Հաջիեւը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































