Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Սեպտեմբեր 24,2005 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը
ստորագրահավաք է կազմակերպել՝ սեպտեմբերի 27-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:
Օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջապես
ընդունելու հարցը: Քննարկվելու է նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում կառավարության
կողմից առաջարկվող փոփոխությունների հարցը: Իսկ «Արդարություն» խմբակցությունը
երեկ կայացած նիստում արդեն որոշեց, որ մասնակցելու է արտահերթ նստաշրջանին: «Արդարությունն»
օգտվելով առիթից՝ կրկին առաջարկելու է «Հանրաքվեի մասին» օրենքում կատարել այնպիսի
փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան անցկացնել վստահության հանրաքվե: «Արդարության»
նիստում երեկ նաեւ որոշվել է սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծել շտաբ,
որն ունենալու է գործողությունների որոշակի ծրագիր: Մասնավորապես, նախատեսում են
հրատարակել գրքույկ՝ Սահմանադրության փոփոխությունների բոլոր այն դրույթների շարադրմամբ,
որոնցից ելնելով «Արդարությունը» մերժում է այս նախագիծը: Շտաբը նաեւ կազմակերպելու
է հանդիպումներ ժողովրդի հետ հանրապետության ամբողջ տարածքում: Առաջին նման հանդիպումը
նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30-ին Նոր Նորք համայնքում: Սեփ.
լր.Հ. Գ. Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Եվրախորհրդի
Վենետիկի հանձնաժողովը մտադիր է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների
հետ անցկացնել հանդիպում, որի ընթացքում քննարկելու են Սահմանադրության փոփոխությունների
նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել