Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ն՝ վերեւում, «Ոչ»-ը՝ ներքեւում

Նոյեմբեր 18,2005 00:00

Սահմանադրական
փոփոխությունների քարոզչապաստառները փակցվում են ուր ասես՝ աղբամաններին, էլեկտրասյուներին,
արձաններին: Շատ դեպքերում «անկապ» տեղերում զետեղված գովազդները
ավելի շատ զավեշտ են առաջացնում, քան կողմնորոշում՝ քվեարկել «Այո»-ի կամ «Ոչ»-ի
օգտին: Արդեն քանի օր է՝ Երիտասարդական պալատի կիսաապամոնտաժված շենքի «բոյով
մեկ» փակցված է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) «Այո»-ի գովազդը: Շենքի
մյուս կողմում աշխատում է երբեմնի մշակութային արժեքը մաս-մաս անող վերամբարձ կռունկը:
Քանի որ գովազդային պաստառում չի նշված, թե ՄԱԿ-ը ինչին է «Այո» ասում, տպավորություն
է ստեղծվում, թե կուսակցությունը կողմնակից է մշակութային արժեքների ոչնչացմանը:
Տիգրան Մեծի պողոտայում էլ «Այո»-ի լուսային վահանակը տեղադրված է «LM» ծխախոտի
գովազդի հարեւանությամբ: Հանրաքվեի գովազդում երեխաները մատնացույց են անում իրենց
պայծառ ապագան, այսինքն՝ «Այո»-ն, սակայն նայելով մանուկների ձեռքի ուղղությամբ՝
ստացվում է, որ նրանց պայծառ ապագան ոչ թե բարեփոխված սահմանադրությունն է, այլ՝
«LM»-ը: Թյուրիմացության տեղիք են տալիս նաեւ «Ոչ» քարոզող պաստառները: Հակաքարոզիչները
«Այո»-ի կողմնակիցների հնարավորությունները չունեն եւ իրենց պաստառները տեղադրում
են առավել «ցածրադիր գոտիներում»՝ աղբամաններին, էլեկտրասյուներին ու պատերին: Եթե
իշխանության գովազդը «Այո» է ասում «LM»-ին, ապա Սահմանադրության փոփոխված տարբերակը
բոյկոտողներինը՝ «Ոչ»՝ Նժդեհին. Գարեգին Նժդեհի հրապարակում ազգային հերոսի անվան
տակ փակցված է «Ոչ»: Բացի այն, որ մայր օրենքի քարոզչությունը եւ հակաքարոզչությունը
կազմակերպվում են ցածր մակարդակով եւ հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք
է առաջացնում, այդ գործընթացներում ոտնահարվում են նաեւ երեխաների իրավունքները:
Սահմանադրական փոփոխությունները քարոզող տեսահոլովակներում, գովազդային պաստառներում
ընդգրկված են մանուկներ, ինչը հակասում է «ՀՀ երեխաների իրավունքների մասին», «Գովազդի
մասին» օրենքներին եւ «Ընտրական օրենսգրքին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930