Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ

Նոյեմբեր 23,2005 00:00

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ «Հայելի» ակումբի երեկվա հյուրերի՝ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ ՀՅԴ-ն ներկայացնող Լեւոն Մկրտչյանի՝ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» եւ «այո» բանավեճը ստացվեց քիչ թե շատ բովանդակային: Ի հակադրություն Լեւոն Մկրտչյանի՝ Հովհ. Հովհաննիսյանը նկատեց, որ նախորդ իշխանությունը գործող Սահմանադրությամբ ընդամենը 1,5 տարի աշխատեց: Մինչդեռ գործող իշխանությունն արդեն ութ տարի է այս Սահմանադրությամբ աշխատում. «Էդ որ ասում եք՝ դատական համակարգը կախված է, ումի՞ց է կախված, նախագահի՞ց: Այսինքն, դատարաններում այս բոլոր անօրինականությունները որ կատարվում են՝ նախագահի անմիջական հանձնարարականնե՞րն են»: Մի շարք օրինակներով Հովհ. Հովհաննիսյանը փաստեց, որ՝ «Սահմանադրությունը՝ թղթի վրա գրվածը» որեւէ աղերս չունի մեր իրականության հետ: Ի պատասխան՝ պարոն Մկրտչյանը համոզում էր, որ «Սահմանադրությունը թղթի վրա գրված չէ»: Հովհ. Հովհաննիսյանը վերհիշեց, որ գործող «ոչ ժողովրդավարական» սահմանադրությունը բազում ճգնաժամերում «վահան» է եղել իշխանությունների համար, մասնավորապես 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո: «Ցանկացած նման պարագաներում իշխանությունը գործում է օրենքի սահմաններում՝ անկախ նրանից, այն լավն է, թե՝ վատը»,- ասաց Լ. Մկրտչյանը: ՀԱԱԿ նախագահը դեմ էր նաեւ պատգամավորների անձեռնմխելիության ժամկետի երկարաձգմանը: Լ. Մկրտչյանը փաստեց, որ նման առաջարկ բարեփոխումներում կա, եթե պատգամավորը գործել է ի պաշտոնե: Համաձայնեց, որ ՀՅԴ-ն միշտ դեմ է եղել անձեռնմխելիությանն ընդհանրապես, բայց նշեց, որ հենց դրանով էլ առաջարկվող փաստաթուղթը «կոնսենսուսային» է: Հիշեցնենք, որ մինչ այժմ վիճարկվում էր միայն նախագահի անձեռնմխելիության հարցը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930