Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրեք մեր նվերը»

Հունվար 24,2006 00:00

Բաց նամակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությանը
Հունվարի 17-ին հրավիրվեց մամլո ասուլիս՝ պարզաբանելու մարդասիրական կազմակերպությանն
ուղղված ոչ հարգալից վերաբերմունքը: 2005 թվականի մարտ ամսին «Էրեբունի» հիվանդանոցին
հասցեագրված 600 000 դոլար արժողության բժշկական սարքավորումներ պարունակող բեռնարկղը
բացվեց միայն նոյեմբերի 18-ին: Դուք մերժեցիք նվիրատվության համար նախատեսված բեռնարկղը,
որը պարունակում էր մամոգրաֆիայի ախտորոշիչ սարք՝ թվով երրորդը Հայաստանում: Հեռուստատեսությամբ
տնօրեն Ռոստոմյանը հայտարարեց, որ Թուլոնի ABRIS’S CLUB եւ Սուրբ Ղազար Ասպնջական
կազմակերպությունները առաջարկել են հին, «Էրեբունի» հիվանդանոցին ոչ վայել սարքավորումներ:
Մինչդեռ հիվանդանոցից եւ ոչ մի մասնագետ չի այցելել մաքսային տարածք՝ սարքավորումները
տեսնելու եւ ծանոթանալու համապատասխան տեխնիկական փաստաթղթերին: Մեր բերած
21 դիալեզի՝ արհեստական երիկամի սարքերը նոր են եւ օգտագործվել են միայն հինգ տարի:
Վերջիններս անցել են տեխնիկական զննում եւ գտնվում են գերազանց վիճակում: «Էրեբունի»
հիվանդանոցի 2000 թվականին օգնություն ստացած բժշկական սարքավորումները արդեն 10
տարվա վաղեմություն ունեն: Պարոն Ռոստոմյանը կարող է հաստատել վերոնշյալը՝ հրապարակելով
սարքերի ցանկը իրենց թողարկման համարներով, ինչն էլ թույլ կտա պարզորոշ տեսնել դրանց
շահագործման տարիքը: Հիվանդանոցի սեփականատեր Քուշկյանը հայտարարում է, որ
ցանկանում է գնել միայն նոր սարքավորումներ: Սակայն առողջապահության նախարարության
կողմից ծախսերի անբավարար փոխհատուցման պատճառով դիալեզի ծառայությունը միշտ պակասորդ
է ունենում: Հիվանդանոցը կարո՞ղ է 14 նոր սարքավորում ձեռք բերել, երբ յուրաքանչյուրն
արժե 20 000 դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ մերժել ֆրանսիական կազմակերպության առաջարկած
օգնությունը: Ամռանը բեռնարկղի մեջ արեւի տակ երկար մնալու հետեւանքով դիալեզի
մի քանի սարք շարքից դուրս է եկել: Որպես խորհրդանշական բողոք, կարծում եմ,
դրանք պետք է այրել՝ լրատվամիջոցների օգնությամբ տեղեկացնելով, թե հայերի կողմից
ինչպիսի վերաբերմունք է դրսեւորվել մարդասիրական օգնության հանդեպ: ԺԱՆ
ԿԼԵՐԳ Սուրբ Ղազար Ասպնջական կազմակերպության հայաստանյան պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել