Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

Դեկտեմբեր 12,2007 00:00 Share

\"\"

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում փոխհրաձգության մասնակիցներից է: Թմրանյութի օգտագործման հոդվածով, նույն գործի շրջանակներում 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքապետի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Քաղաքապետի կլանի «ապոկանների» ներկայացուցիչ՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդին՝ Ռուստամը, դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Ռուստամի ընկերոջը՝ Թելման Կարապետյանին բաժին է հասել 5 տարվա ազատազրկում, իսկ Ղուկասյանների «ախպերությանը»՝ Գագիկ Սոլոյանին՝ 4,5 տարվա, իսկ եղբորը՝ Նորոյին՝ 1 տարվա ազատազրկման դատապարտեցին: Հիշեցնենք, որ փոխհրաձգության ժամանակ անհետացել, ապա մահացած է գտնվել 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել