Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Հուլիս 10,2008 00:00

\"\"

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը վաղուց էր հայցով դիմել վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը՝ իրեն պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին: «Ազատություն» ռ/կ-ն, փոխանցելով Գ. Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքերը, արձանագրել է, որ անցած փետրվարի 23-ին ՀՀ նախագահը հիշյալ երկու հրամանագրերը արձակել է «Սահմանադրության եւ մի շարք օրենքների, նաեւ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով»: Երեկ վարչական դատարանում նիստը սկսվել է առանց պատասխանող կողմի ներկայության, թեեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ուղարկել էր իրենց պարզաբանումներն ու պատասխանը: Գ. Ջհանգիրյանի պաշտպանն այդ պատասխանը որակել է «զավեշտական»: Լ. Սահակյանի դիտարկմամբ, «ըստ էության, նրանց պատասխանից բխում է, որ նախագահը ունի միապետի լիազորություններ եւ չպետք է ղեկավարվի որեւէ օրենքով եւ որեւէ կարգով», քանի որ այդ պատասխանում, օրինակ՝ նշված է. «ՀՀ նախագահի լիազորության իրականացումը գլխավոր դատախազի տեղակալին նշանակելիս կամ ազատելիս պայմանավորված չէ օրենսդրական որեւէ ակտով նախատեսված որեւէ պայմանի կամ ընթացակարգային սահմանված կարգի պահպանմամբ…… Նախագահը, ղեկավարվելով Սահմանադրությամբ, իրավունք ունի ցանկացած ժամանակ գլխավոր դատախազի առաջարկությամբ ազատել եւ նշանակել նրա տեղակալներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել