Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՍՄԻԹ

Հուլիս 26,2008 00:00

\"\"Մի քանի օր առաջ ՄԱԱ-ում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ բարեփոխումների տեմպերը Հայաստանում դանդաղ են ընթանում, ինչն այնքան էլ չի գոհացնում իր կուսակցությանը: Երեկ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը հակադարձելով այս տեսակետին՝ հայտարարեց, որ այդ իրողությունը պետք է դիտարկել հոգեբանական հարթության վրա: Այսինքն, ըստ նրա, այն կուսակցությունները, որոնք անցած նախագահական ընտրություններին մասնակցում էին սեփական թեկնածուով, ընտրություններից հետո որոշակի բարդույթներ ունեն, քանի որ նախընտրական արշավում ներկայանում էին իշխանության հետ անհամատեղելի: Մինչդեռ ընտրություններից հետո նրանք կոալիցիայի մաս կազմեցին: Աշոտյանի կարծիքով, այժմ թե ՀՅԴ-ն, թե ՕԵԿ-ը քննադատելով իշխանությանը՝ փորձում են ձերբազատվել այդ բարդույթից եւ «ռեաբիլիտացվել» սեփական ընտրազանգվածի մոտ, քանի որ նշյալ կուսակցությունների ոչ բոլոր անդամներն էին համամիտ կոալիցիայի մաս կազմելու կուսակցական որոշման հետ: Ըստ այդմ, Աշոտյանը կասկածի տակ է առնում ներկուսակցական խնդիրները կոալիցիոն գործընկերոջ հաշվին լուծելու տրամադրությունները՝ հիշեցնելով, որ դեռ նախընտրական շրջանում ինքը կարծիք էր հայտնել, որ նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում ՀՅԴ-ն շատ ավելի ճիշտ կանի, եթե ընդդիմություն դառնա, քանզի դրանից կշահեին եւ կուսակցությունը, եւ խորհրդարանը, եւ կբարձրանար իշխանության պատասխանատվությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել