Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական փառատոնը, որի չորս խմբերի մրցաշարերին մեր հանրապետությունը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմերով:

Ուժեղագույնների «A1» խմբում համեմատաբար թույլ մեկնարկից հետո հայաստանցի գրոսմայստերներն աստիճանաբար վերագտնում են իրենց խաղը: Մասնավորապես, Արման Փաշիկյանը (նկարում) վեց տուրից հետո 4,5 միավորով տեղ է զբաղեցնում երրորդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանը 7-րդն է՝ 4,0 միավորով, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը 3,5-ական միավորով, համապատասխանաբար, ընթանում են 22-րդ եւ 28-րդ տեղերում:

«A2» խմբում առայժմ գերազանց է հանդես գալիս միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը, որն ընդամենը մեկ միավորի կորստով բաժանում է 1-3-րդ տեղերը: «B» խմբում, որտեղ խաղացվել է արդեն յոթ տուր, Հայկ Վարդանյանը եւ Վահե Բաղդասարյանը 5,0-ական միավորով առաջատարների տասնյակում են: Իսկ «C» խմբում 2-5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Սարգիս Մանուկյանը, Աղասի Ինանցը, Առնոլդ Մինասյանը եւ Սարգիս Սարգսյանը: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր եւ հերթական տուրից առաջ առաջատարից ետ են մնում ընդամենը կես միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728