Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՍԿԱՐ»՝ 81-ՐԴ ԱՆԳԱՄ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Հոլիվուդում օրերս կայացավ «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարվա հաղթարշավորդը միանշանակ «Միլիոնատերը՝ հետնախորշերից» կինոաշխատանքն էր: Այն արժանացավ 8 ոսկե արձանիկի՝ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ», «Տարվա լավագույն ռեժիսոր (Դեննի Բոյլ) եւ այլն: Մրցանակների թվով երկրորդ տեղում է «Բենջամին Բատտոնի խորհրդավոր գործը» ֆիլմը, որին շնորհվեց 3 «Օսկար», այնուհետեւ 2-ական «Օսկարներով» երրորդ տեղում հայտնվեցին «Բեթմեն. սեւ ասպետը» եւ «Հարվի Միլկ» ֆիլմերը: Լավագույն կին դերակատար ճանաչվեց Քեյթ Ունիսլետը, իսկ լավագույն տղամարդ դերակատար՝ Շոն Պենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել